Արդյոք ովքեր են

Ազգային ժողովի պաշտոնական կայքում համառորեն չեն տեղադրվում նորընտիր պատգամավորներից շատերի կենսագրական տվյալները։ Մամուլում այս մասին անդրադարձից հետո էլ ԱԺ նորընտիրների կյանքի փառահեղ էջերը գաղտնի են պահվում հանրության համար։ Կամ շատերի համար պատգամավոր դառնալու փաստը միակ իրադարձությունն է եւ այլ մանրամասնելի կարիք ու հիմք չկա, կամ ոորոշ մարդիկ պատգամավոր դառնալուց հետո որոշել են խմբագրել իրենց կենսագրությունը, դուրս թողնել վատ դրվագները, կամ նոր իրողություններով հարստացնել կենսագրական ամփոփաթերթը։ Այս պահի դրությամբ կենսագրություն «չունեն» տասնյակից ավելի պատգամավորներ։ Շատ զարմանալի է, որ այդ շարքում է Սերժ Սարգսյանի ընկերոջ տղան՝ 37-ամյա Վահան Հարությունյանը։ Վերջինս «Միկմետալ» ընկերության տնօրեն Միշա Հարությունյանի որդին է։ Միշա Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, Սերժ Սարգսյանի բիզնես գործընկերը, նրան են պատկանում նաեւ «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը, նաեւ Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ամրանների արտադրությամբ։ Մամուլում հրապարակումներ եղան, որ Մոնումենտում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան կողքին ոչ պակաս շքեղ մի նոր տուն է կառուցվում, տարածքը ըստ պաշտոնական հիմնավորման պատկանում է Հարությունյաններին։ Ինչպես կարող է բիզնես դաշտում այսպիսի կայացած ընտանիքի երիտասարդը ոչ մի կենսագրական էջ չունենա ցուցադրելու, էլ չենք խոսում դրանով հպարտանալու։ Պարծենալու ոչինչ չունի նաեւ ՀՅԴ-ական հանրաճանաչ պատգամավոր, հայու գենի պահպանման անխոնջ ծառա Անդրանիկ Կարապետյանը, ով ազդարարների համակարգը որակեց «գործ տվողների» ինստիտուտ եւ անթույլատրելի համարեց նման համակարգի ներդրումը։ 34-ամյա Կարապետյանի մասին միայն ծննդյան տարեթիվն է հայտնի, չնայած մամուլում հրապարակումներ եղան, որ Արմավիրից ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Կարապետյանը գեներալ Մանվել Գրիգորյանի բարեկամն է։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր, ԲՀԿ-ի ակտիվիստ 27-ամյա Շաքե Իսոյանի մասին էլ ոչինչ հայտնի չէ։ ՀՀԿ-ական Նաիրի Սահակյանի մասին կարելի էր հատորյակներ գրել, բայց նրանից էլ կենսագրական տվյալներ չկան։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի 31 տարեկան որդին հանդես է գալիս ներկայանալի տվյալներով։ Ծնվել է 1986թ. մայիսի 25-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: 2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հարկ է նշել, որ 2008-ին Հովիկ Աբրահամյանը դարձել է ԱԺ նախագահ եւ կարելի է ենթադրել, թե ինչպես ու որտեղ է ծառայել նրա որդին․...2006թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2008թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2015-2017թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ:Պարգեւատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով (2015թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին):Ամուսնացած է, երկու զավակ ունի։ Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին պետական համակարգում կառավարման փորձ չունի, բայց ունի քաղաքագետի մասնագիտություն։ Դավիթ Մանուկյանը ծնվել է 1984 թվականի փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում (ՌԴ): 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, 2007թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ի տարբերություն իշխանական ու մերձիշխանական ուժերի երիտասարդ պատգամավորների, աշխատանքային հարուստ փորձով են խորհրդարան դարձել ընդդիմադիրները։ Մանե Թանդիլյանը ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում: 1999թ. ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2002թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Բիզնեսի կառավարման մագիստրոս: 2003-2004թթ. աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ ֆինանսական վերլուծաբան: 2004թ.՝ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ հաշվապահ: 2004-2006թթ.՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2006-2008 թթ.՝ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ: 2009-2017թթ.՝ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ: 2016 թվականից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountantse) անդամ է: Թեմային առաջիկայում կրկին կանդրադառնանք՝ հույս ունենալով, որ կենսագրությունից «զրկված՞ օրենսդիրները իրենց կյանքի փառահեղ էջերով հայտնություն կլինեն քաղաքական ասպարեզում։ Անի Սահակյան

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am