Որտե՞ղ է Հայրիկյանը /տեսանյութ/

«Ազգային ինքնորոշում միավորման» մի քանի տասնյակ անդամներ  փետրվարի 18-ին Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների գերեզմաններին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը, մեր ժողովուրդն այդ քայլով հասկացավ, որ հնարավոր է ընդվզել եւ բռնապետության դեմ»,- նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյան: Ավտոերթին Պարույր Հայրիկյանը չէր մասնակցում: Արկադի Վարդանյանի փոխանցմամբ՝ Հայրիկյանն  այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ նախատեսված է նրա գրքի շնորհանդեսը: Երթին միացելեն  նաև «Նոր Հայաստանի» անդամները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Նշենք, որ 1921 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում ժողովուրդն ապստամբություն բարձրացրեց ընդդեմ նոր հաստատված բոլշեւիկյան իշխանության եւ քշեց նրանց Երեւանից: Հայաստանում ժողովրդական ապստամբությունը եւ քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն եւ ընդգրկեցին մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։ Փետրվարի 16–18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երեւան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երեւանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Մինչև հետ քաշվելը՝ բոլշևիկները մեկ գիշերվա ընթացքում կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։ Խորհրդային զորքերը ապրիլի 2-ին մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am