Էրդողանը Պուտինից Զանգեզուրի հարցով որոշման է սպասում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ: Նա ասել է, թե չի տեսնում որևէ ազդակ, որը կվկայեր այդ ծրագրի հանդեպ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին:

«Մենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շատ կարևոր ենք համարում, չեմ ենթադրում, որ Ռուսաստանի մոտ կլինեն այդ հարցի հետ կապված ինչ-որ տարաձայնություններ կամ ծրագիրը խոչընդոտելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ դրական է տրամադրված միջանցքի հարցում», - ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

Նա հայտնել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես էլ եմ շուտով նրա [Վլադիմիր Պուտինի] հետ հանդիպելու:

Կա մի հանգամանք՝ հիմա մենք սահմանափակված ենք [Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման] պայմանագրի հինգ տարվա ժամկետով: Եվ մենք կցանկանանք այդ նախագիծն իրականացնել հենց այդ հնգամյա ժամկետում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը վերստին հիշեցրել է Ղարաբաղի հարցով համագործակցության վեց պետությունների պլատֆորմի գաղափարի մասին: «Այդ ծրագրի առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը, բայց մենք կցանկանայիք, որ նախաձեռնությանը միանան նաև Հայաստանը և Վրաստանը»,- հայտարարել Էրդողանը, նշելով, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի պլատֆորմի հարցում:
Ուրեմն, Էրդողանը, ոչ ավել, ոչ պակաս ֆիքսում է, որ Մոսկվան դեմ չի «Զանգեզուրի միջանցքին», սա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը՝ Փաշինյանի մակարդակով շարունակում է պնդել, որ Հայաստանը ոչ մի «միջանցքային» առաջարկի չի համաձայնվի:
Հիմա, ինչ է ստացվում, որ Անկարան հասկացնել է տալիս, որ գիտի, որ Մոսկվան դեմ չի, մյուս կողմից ստիպում է ռուսական կողմին կոնկրետ արտահայտվել: Ռուսական կողմն էլ առայժմ, այսպես ասած՝ ոչ հերքել է, ոչ հաստատել, իսկ լռությունը ընդունված է համաձայնության նշան համարել:

Մյուս կողմից էլ, Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը...

Թուրքական NTV հեռուստատեսության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը: «Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով:

Այսինքն, հունիսի 15-16-ը Էրդողանը Շուշիում Ալիևի հետ կնքել է մի հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործակցություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը:

Եվ այս դեպքում էլ՝ Էրդողանը տպավորություն է ստեղծում, որ այս հարցն էլ Պուտինի հետ համաձայնեցրել է, կամ այն համաձայնեցման փուլում է գտնվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4611 անգամ
Լրահոս
Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am