«Ելք»-ը ստեղծվել է իշխանության կողմից. Զարուհի Փոստանջյան

Azatutyun.am-ը գրում է. Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեղադրում է «Ելք» դաշինքին ոչ-իրական ընդդիմություն լինելու մեջ: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ «քաղաքական այդ ուժը ստեղծվել է իշխանության կողմից, որպեսզի այն ընդդիմության անվան տակ ծառայություններ մատուցի գործող ռեժիմին»: Փոստանջյանը պատահական չի համարում, որ տարբեր հարցերի շուրջ «Ելք»-ի քաղաքական դիրքորոշումները համընկնում են իշխանության քաղաքական գծին: Ըստ Փոստանջյանի, նախ դաշինքի անդամները հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ համարելով դա «կեղծ օրակարգ», այժմ էլ «Ելք»-ի անդամները քննադատում են «Սասնա ծռեր»-ին՝ պնդելով, թե նրանք «հանցագործներ են»։ «Ելք»-ը կարող է բազմիցս տարբեր հայտարարություններ անել, որը վերաբերում է իրենց դիրքորոշումներին, դա այն է, որ կեղծ օրակարգ է սահմանադրական հանրաքվեն, մինչդեռ սահմանադրական հանրաքվեն փաստացի շեմն է այն նվազագույն, որը հիմք պետք է դներ այսօրվա այս կոշտ ավտորիտարիզմի անցման համար», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Ակնհայտ է իրենց քաղաքական դիրքորոշումներից, որ նրանք ընդդիմություն չեն կարող լինել, որովհետև այդ դիրքորոշումները, որը իրենք հայտնում են, դրանք ուղղակի համընկնում են այսօրվա գործող ապօրինի ռեժիմի դիրքորոշումների հետ։ Հետևաբար ի՞նչ ընդդիմության մասին կարող է լինել խոսքը։ Դեռ ավելին՝ նրանք հայտարարում են, որ «Սասնա ծռեր»-ը քաղաքական հալածյալներ չեն, և ուղղակի ասում են, որ նրանք քրեական հանցագործներ են։ Հետևաբար այս ամենը պետք է գնահատես նույն տիրույթում, և գնահատականը հետևյալն է՝ որ նրանք նույնպես նույն քաղաքականության գիծը կրողն են, սպասարկողն են, ինչպես գործող ապօրինի իշխանությունը»։ Առավել մանրամսն` սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am