Տեսանյութ՝ Եղեգնաձորում կարմիր բերետավորների վայրագությունների մասին

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են կարմիր բհերետավորները պահանջում չնկարել Նիկոլ Փաշինյանի սակավամարդ հանրահավաքը և ինչպես են բռնի ուժով բերման ենթարկում Եղեգնաձորում։

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 16-ին իրականացված քարոզարշավի ժամանակ, ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։

Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ եւ որեւէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ։

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ գրում է․ «Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով:

Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»:

Լուսանկարում ոստիկանության կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներից մեկն է։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին գրում է․ «Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։

Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է՝ նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։

Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։ Սրանք բոլորը Ջեբրաիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները։ Նրանց իրական մեղքն այն է, որ կռվի դաշտը չեն լքել։ Տականք տղերքին բաց թող, վաղը ուշ կարող է լինել»:

 

դիտվել է 1399 անգամ
Լրահոս
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Այսօր՝ ժամը 15:15-ին, աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ի՞նչ են խոսում քպականներն իրար մեջ (video) Թեհրանը վստահեցնում է՝ նոր պատժամիջոցներն ու հարվածները չեն ստիպի նահանջել ՌԴ-ն «Իսկանդերով» հարվածել է Կիևի ռազմական պահեստին, թիրախավորվել են նաև օբյեկտներ Օդեսայում Սպասե՛ք, իմ ընկեր Գագիկ Ծառուկյանն ասելու է իր կարևոր խոսքը․ Սամվել Կարապետյան (video) Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում «Գործող ռեժիմի քայլերը պայմանավորված են արտաքին թելադրանքով»․ Աբրահամյան Ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է․ Արսեն Ջուլֆալակյան Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր Պետք է նաև ունենալ հիմնավոր այն վարկածը, որ սպիտակ առյուծը ոչ թե չի զարթնել, այլ հատուկ են սատկացրել Երախտամոռությունը իմ համար ամենաքստմնելի արատների շարքում է, բայց ես կարծում եմ մարդկանցից պետք չէ հաշիվ պահանջել երախտամոռության համար Ձեր բարձրացրած շտանգեքն ու ձեր հետ քցած մուսկուլները 0 են դառնում, երբ դուք ներսում փտած եք որպես մարդ Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան փոքր մոդուլային ռեակտորների շուրջ համաձայնության են եկել Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա» «Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում «Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին «Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը. Սկսել են մութ պատմությունների «չիստկա» իրականացնել «Ժողովուրդ». Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության «Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am