Բաքվից առաջին ՆԱՏՕ-ական «ծիծեռնակները»՝ Պուտին-Բայդեն հանդիպումից հետո

Երեկ կայացավ համաշխարհային նշանակության ու կարևորության մի իրադարձություն. Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպեցին:

Հանդիպման արդյունքների մասին 2 կողմերն են չափավոր լավատեսությամբ հանդես եկան: Ամերիկացի և ռուս դեսպանները վերադառնում են Վաշինգտոն և Մոսկվա, հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում: «Ես համարում եմ, որ հանդիպումը կոնստրուկտիվ էր, երկու կողմն էլ ցույց է տվել միմյանց հասկանալու ցանկություն», - նշել է Ռուսաստանի նախագահը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները Ժնևի Villa La Grange դղյակում ավարտվել են քիչ առաջ, տևել են մոտ 4 ժամ: Հանդիպումը նախ նեղ շրջանակով էր, հետո նաև՝ ընդլայնված: Առանձին հանդիպում Պուտինն ու Բայդենը չեն ունեցել: Նեղ շրջանակով հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը սկսելիս Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին երկկողմ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնության համար, Բայդենն էլ ի պատասխան հայտարարել է, որ հույս ունի խոսել ինչպես պոտենցիալ համագործակցության ոլորտների, այնպես էլ տարաձայնությունների մասին:

Ռուս և ամերիկացի առաջնորդներն իրենց համար ավելի կարևոր այլ հարցերի շարքում, ամենայն հավանականությամբ, քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը, ինչպես ավելի վաղ էր հաղորդվել:Նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Ղարաբաղն ընդգրկված է տարածաշրջանային թեմաների ցուցակում, որոնք նախատեսում են քննարկել Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը:

Նկատենք, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ ողջունում է անցած տարի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագիրը, սակայն բացառված չեն տարաձայնությունները՝ ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև ռուս խաղաղապահների հարցով:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հակասությունները հասկանալու համար պետք է նստել և խոսել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ բանակցություններից առաջ: Նրա խոսքով՝ Մոսկվային զսպելու Վաշինգտոնի կոչերը չեն թեթևացնում մթնոլորտը երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ: «Մենք բոլորս լսում ենք խոսքեր այն մասին, որ Մոսկվան ստիպված կլինի վճարել դրա համար, այս ամենն, իհարկե, չի թեթևացնում ընդհանուր մթնոլորտը, բայց նորից կրկնեմ՝ ամեն դեպքում խոսելու մտադրություն ունի երկու կողմը՝ և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Բայդենը», -նշել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ հասկանալու համար, թե որքանով են երկու երկրների նախագահները տարակարծիք և որքանով են կրիտիկական Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասությունները, պետք է նախ նստել և խոսել:

Սա Բայդենի և Պուտինի առաջին հանդիպումն է Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան ռուս-ամերիկյան արդի հարաբերությունները որակում են որպես կրիտիկական:

Պուտին-Բայդեն հանդիպումն անցավ երկու երկրների միջև լարվածության կտրուկ սրման ֆոնին. ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և կիբերհարձակումների համար: Ռուսաստանն այդ մեղադրանքները անհիմն է համարում և հայտարարում, որ ԱՄՆ գործողությունները միջազգային ասպարեզում մեծացնում են անկայունությունն աշխարհում:

Պուտին-Բայդեն հանդիպումը, ըստ էության, կայացավ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ մեր տարածաշրջանում ամրապնդման ֆոնին: Շուշիում կնքվեց թուրք-ադրբեջանական ռազմական դաշինք:

Սա նոր իրավիճակ է Ռուսաստանի համար: Հիմա Ադրբեջանն, անկասկած, դեպի արևմուտք ռևերանսներ կանի: Մոսկվային, անկասկած, դուր չեն գա թուրք-ադրբեջանական դաշինքնի նոր ռևերանսները ՆԱՏՕ-ին:

Ի դեպ, երեկ արդեն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների մեկը՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է ՆԱՏՕ-ի համագործակցության ուղղությամբ:
Ահա, առաջին «ծիծեռնակները»՝ թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի կնքումից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4263 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am