Կոպտագույն սխալ էր գնել ՍՈՒ 30–ները, որոնք պարզվեց՝ նաեւ առանց հրթիռների էին. Քոչարյան (video)
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թշնամին բազմակի օդային առավելություն ուներ: Զենքի այլ տեսակներով մենք հետ չէինք մնում: Այս մասին Աշոցքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
