Ով, ինչ պատվեր է կատարում

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: Սակայն որոշ ուժեր այդպես էլ հաշվի չառնելով ներկա քաղաքական իրողությունը շարունակում են իրենց հին երգը երգել՝ մատնելով, որ ընտրություններում իրենց խնդիրը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, որքան ընդդիմության՝ իշխանության գալը կանխելը: Դիտարկենք, թե հիմնական ուժերից, ով ինչ ծիրում է տանում իր քարոզչությունը: Երեկ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կրկին վերահաստատել է իրենց այն մոտեցումը, համաձայն որի՝ մերժելի է եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ կոալիցիա էլ մենք ստեղծենք, վարչապետ չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը»,- «Ազատության» հետ զրույցում ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը, շարունակելով .<<Բնականաբար, եթե հայտնվենք մի իրավիճակում ազգովի, որ որևէ քաղաքական ուժ չի կարողանում միայնակ ձևավորել կառավարություն, պետք է լինի կոալիցիայի փնտրտուք, և այդ վիճակում նորից ելնելով ստեղծված բաշխվածությունից` մենք պետք է որոշում կայացնենք: Բնականաբար, մենք պատրաստ ենք քաղաքական որոշակի ճկունության, այսինքն` ես չեմ բացառում, որ կարող են մեր կոալիցիայում լինել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդ որում որևէ ուժ պետք չի բացառել, բայց մի բան բացառում ենք և հստակ ասում ենք, և դրանից հետո ես չեմ հասկանում` ինչ խոսակցություններ են: Ինչ կոալիցիա էլ մենք ստեղծենք, վարչապետ չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Երկուսն էլ մեզ համար հավասարապես մերժելի են, և մենք նման վարչապետության ստեղծմանը չենք աջակցի ո՛չ մեկի, ո՛չ մյուսի դեպքում»:

Ստեղծված իրավիճակում, երբ երկրորդ նախագահի շանսերն ամենամեծն են, այսպիսի հայտարարություն, պնդում անելու նպատակը վերեւից իջած պատվերն է առ այն, որ պետք է երկուսին էլ հարվածել՝ թե Քոչարյանին, թե Փաշինյանին, որպեսզի երրորդը շահի: Համենայն դեպս ՀԱԿ-ը չի լինելու շահողի դերում, այլ այն մեկը, ով իջեցրել է պատվերը…
Էլ չենք ասում, որ նման պնդումը մեծ հաշվով նաեւ Նիկոլ Փաշինյանին է քողարկված աջակցություն, ի վերջո, նրան եւ հաղթանակած, երկիր շենացրած նախագահ Քոչարյանին դիտարկել նույն հարթության վրա, մեր իրականությունում մեծագույն ամոթ է եւ խոսում է վերջինիս նկատմամբ անհաղթահարելի վրեժխնդրության մասին, որն առաջին նախագահը դեռեւս 90-ականներից:

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սսարգսյանն էլ յոթ երգ գիտի, յոթն էլ Ռոբերտ Քոչարյանի ու Ռուսաստանի դեմ: Մարդն ընտրապայքարի մեջ է, իրենց ուժի վարչապետի թեկնածու է հանդես գալիս, բայց իր ծրագրերի ու անելիքների փոխարեն ամբողջ քարոզարշավի ընթացքում Քոչարյանի դեմ հակաքարոզչությամբ է զբաղված, ողջ օրը մարդկանց ականջներին լապշաներ է կախում, թե Նիկոլի վարկանիշը շատ բարձր է, որ Քոչարյանը մերժված է, որ Ռուսաստանից պետք է հրաժարվել, Արեւմուտքի, Եվրոպայի հետ պետք է կապել Հայաստանի քաղաքական ապագան, սա է մեր փրկությունը: Արամ Սարգսյանը կամ ամնեզիայով է տառապում ու կարծում է, որ մեր քաղաքացիների մոտ էլ կա նույն համախտանիշը, եւ մարդիկ այլեւս չեն հիշում պատերազմի օրերին այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի, ամերիկաների լռությունը, երբ մարդկության դեմ չթույլատրված զենք էր կիրառվում, կամ էլ պատվերը ստացել է հատուկ կենտրոններից եւ ամեն գնով փորձում է բավարարել տերերի ակնկալիքները:
Միգուցե նաեւ ճիշտ է անում, որ իրենից ու իրենց պլաններից չի խոսում, նա եղել է Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ վարչապետը, ով այդ պաշտոնին է հասել եղբոր արյան գնով, բայց ընդամենը մի քանի ամիս է պաշտոնավարել, քանզի նման բոբիկ եւ խայտառակ անտեղյակ մարդու անգամ սպարապետի եղբայր լինելու փաստը չփրկեց եւ նրան չեզոքացրեցին այդ պաշտոնից: Այդ պատճառով էլ Քոչարյանի նկատմամբ պաթոլոգիա ունի եւ հիմա էլ հորդորում է երկրորդ նախագահին վերադառնալ եւ ապրել Ստեփանակերտում:

ԲՀԿ-ն, ի դեմս Ծառուկյանի, մնացել է վարկերի թեմայի տակ: Նրանց քարոզարշավին հետեւելիս տպավորություն է, թե Հայաստանում ոչ պատերազմ է եղել, ոչ հինգ հազարից ավելի մարդկային կորուստներ ենք ունեցել, ոչ ցավ կա, ոչ տառապանք, մարդկանց միակ դարդնուցավը բանկերում ունեցած վարկերն են, որոնք Ծառուկյանը խոստանում իշխանության գալով համաներել: Հասկանալի է, որ Ծառուկյանը չի ուզում ոչ իշխանությանը հարվածի տակ դնի, ոչ ընդդիմությանը, ոչ էլ երրորդ ուժին եւ իր համար անշառ թեմա է ընտրել, մեծ աշխարհ է, Ծառուկյանը առաջին անգամ չէ, որ հետ է կանգնել խոսքից, ընտրություններից հետո էլ դեռ չգիտի, թե որտեղ է ինքը հայտնվելու: Բայց պարոն Ծառուկյանին ու իր թիմին բարեկամաբար խորհուրդ կտանք այդքան չարչարվելու, դռնեդուռ ընկնելու փոխարեն, թող իրենց նախորդ բոլոր ընտրությունների տեսաերիզները բաժանեն քաղաքացիներին, որտեղ նույն երգն են երգում:

Սերժ Սարգսյանն է ուժեղ գիծ բռնել Պատիվ ունեմ դաշինքի քարոզարշավին եւ անխնա ու թիրախավորված խոցում, սատկացնում է Նիկոլ Փաշինյանին՝ երբեմն անսպասելի բառապաշարով, ընդհուպ՝ Փաշինյանին դիմում է <այ անասուն> արտահայտությամբ: , ինքը միակն է, որ կոշտ ու հասցեական է Փաշինյանին իր տեղը ցույց տալիս: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ու իր ղեկավարած դաշինքին, ապա այս թիմը տանում է ամենագրագետ, հավասարակշռված եւ կազմակերպված քարոզարշավը, Քոչարյանն իր բարձունքում է, նա յուրովի է Փաշինյանին սատկացնում ու ապագայի իր տեսլականը ներկայացնում: Իսկ մնացյալի մասին, հաջորդ դասին, թեեւ եթե ամփոփ նկարագրենք, ապա մյուսների թիվ մեկ խնդիրը ընդդիմությանը՝ ի դեմս Քոչարյանին հարվածելն ու անթաքույց հակաքարոզչություն անելն է:

Անի Սահակյան

դիտվել է 4150 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am