Սյունիքը զավթելու խայտառակ օպերացիա

Նիկոլ Փաշինյանը կենաց-մահու պայքար տվեց, բայց հասավ իր երազանքներին՝ ընտրություններից առաջ ոտք դրեց Սյունիք իր շրջիկ կրկեսի՝ իր հետ տարած հազարավոր քաղաքացիների հետ, որպեսզի հանրահավաքի վերջում հայտարարի, թե սյունեցիրները իր հետ են, իսկ նրանք, ովքեր իրեն սյունյաց ողջունների են արժանացրել, սպասարկում են ինչ որ մարդկանց խմբեր.<<Սիսիանի ու Գորիսի մեր հանդիպումներից հետո զանգեր, նամակներ, շնորհավորանքներ, ուրախության արտահայտություններ ենք ստանում ամբողջ Հայաստանի ամենատարբեր հատվածներից: Մարդկանց մոտ տպավորություն էր, թե Հայաստանը վերստին վերամիավորվել էր: Այդ տպավորությունը ստեղծվել էր, որովհետև ոմանք փորձել էին տեղ-տեղ, գուցե ոչ սյունեցիների համար, այլ մյուս մարզերի բնակիչների համար, տպավորություն ստեղծել՝ փորձելով Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին, թե իբր Սյունիքում մարդիկ այլ տրամադրություն ունեն, իբր Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին>> Կապանում եզրափակիչ հանրահավաքի ընթացքում դիմելով հրապարակի բազմությանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա Սյունյաց արշավանքներն իրականացրեց միմիայն այս նպատակով, որ վերջում հայտարարի, թե ինքը ընդունված է սյունեցիների կողմից: Սա քարոզչական կարեւոր նշանակություն ունեցող հարց է, երբ Երեւանի կենտրոնում նստած մեկը տեսնում է, որ ադրբեջանցիների հետ դեմ հանդիման մնացած սյունեցին ծափահարում է իրավիճակի պատասխանատուին, ապա ինքը մեծ հաշվով այլեւս խնդիր չի ունենում Փաշինյանի հետ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Սյունիքի հրապարակներում հավաքվածները ոչ թե սյունեցիներ էին, այն Փաշինյանի հետ գնացած շրջիկ աջակիցներ՝ Երեւանից եւ այլ մարզերից: Մարդիկ, որոնք չէին էլ խուսափում խոստովանել այդ մասին, ոմանք պարծենում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ շրջում են ամենուր, ոմանք ամոթխած ասում, թե առաջին անգամն է եւ Սյունիքը չէին տեսել, եկել են տեսնելու: Վաղ առավոտից համացանցում հայտնվեց նաեւ Փաշինյանին ուղեկցող անծայրածիր ավտոշարասյան կադրեր, հաշվողներ էլ էին եղել, մեքենաների թիվն հասնում է մոտ 400-ի: Տեղեկություն տարածվեց նաեւ, որ հազարից ավել ոստիկաններ են մասնակցում Փաշինյանի արշավանքներին: Իհարկե, այս այցի ընթացքում սյունյաց ողջուններ չհնչեցին, միգուցե սյունեցիները դրան էլ արժաի չհամարեցին, կամ լայնախոհ գտնվեցին հասկանալով, որ այս մարդը Սյունիք է գնացել վերջին շնչում սադրանքներ հրահրելու եւ ընտրությունները միգուցե չեղարկելու հաշվարկով, ուստի այդ ողջունները նրան կփոխանցեն ընտրությունների օրը՝ քվեարկության տեսքով: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների եւ նոպաների մեջ ընկավ. «Ոմանք չագուճախտ են կպել` Նիկոլի չագուճը, Նիկոլի չագուճը։ Բա գիտեիք, որ լեզուներիդ էիք տալիս` ուսապարկ էիք ասում, հիմա չագուճի հետ կծանոթանաք, կիմանաք, թե ոնց է լինում` սկսած Վահե Հակոբյան կոչվածից։ Ուրեմն, ջահել, հիշիր 2018-ին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը` դա շուտով վերադառնալու է»,-ասաց Փաշինյանը։

Ապա սպառնաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր Վահե Հակոբյանին, ով Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցն է, թե ընտրությունից հետո կլուծի իր հարցերը այն բանի համար, որ կոմբինատում արգելում են աշխատակիցներին մասնակցել իր հանրահավաքին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերին` գերմանացիներին, զգուշացրել եմ` չլինեմ–չիմանամ, որ աշխատողների վրա քաղաքական ազդեցության լծակներ գործադրվեն։ Բայց ես ասում եմ` անցել եք բոլոր կարմիր գծերը։ Տեղակալ օլիգարխիկները, որոնք փայ ունեն այնտեղ, դրանք անցնելու են ժողովրդին և կառավարությանը։ Հիմա որ հարցնեն` ոնց եք անելու, ասեմ` չագուճով ենք անելու»,–ասաց Փաշինյանը` թափահարելով մուրճը։
Բոլշեւիկյան հեղափոխությունից մեկ դար անց Հայաստանում նույնը սկսեց Նիկոլ Փաշինյանը եւ հիմա էլ սպառնում է, որ դեռ չի վերջացրել իր բոլշեւիկյան տեռորը, որ ինքը խլելու է օլիգարխների հարստությունը, բաժանելու է ժողովրդին: Բայց անցած երեք տարիները ցույց տվեցին, որ, այո, միգուցե բռնաճնշումների առումով Փաշինյանը չի զիջում բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդներին, բայց ի տարբերություն Լենինի ու Ստալինի այս մարդը իր հեղափոխությամբ որոշել է հարուստներին կուլակաթափ անելով դոլորային միլիարդատեր դառնալ, եթե իհարկե մինչ օրս դա նրան չի հաջողվել, գործընթացից շահում է միայն ինքը, իսկ ժողովուրդը շարունակում մնալ հին տաշտակին: Փաշինյանից ու իր մերձավորներից բացի Հայաստանում ոչ մեկ վերջին երեք տարում չի հարստացել:
Դե, բնականաբար, Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այստեղ էլ չսպառնար ոմանց փռել ասֆալտին, այստեղ ասֆալտի հետ շփման հասցեատերերը համայնքապետերն էին: Փաշինյանը ըստ ամենայնի սեռական հաճույք է ստանում ասֆալտին փռելու գործընթացից եւ պարբերաբար կրկնում է դրա մասին, բայց ակնհայտ է, որ Փաշինյանին ասֆալտափռման պրոցեսն էլ այլեւս չի բավարարում եւ նա սկսել է մուրճի գործադրմամբ հաճույք ստանալ:

Անի Սահակյան

դիտվել է 2994 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am