Այս տղան չի հասկանում, որ գյուղատնտեսությամբ կարող է զբաղվել նաև քաղաքաբնակը

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իր իշխանության գալու պարագայում անպայման վերականգնվելու են մի քանի նախարարություններ, մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունը, որը Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական <<ռեֆորմների>> շրջանակում կրճատվեց՝ ներառվելով էկոնոմիկայի նախարարության կազմում։
Եվ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարության թիվ երկու էքսցենտրիկը, առաջինը Նիկոլն է, հակադարձել է այս պնդմանը, նշելով, թե գյուղնախարարության բացակայությունը բացասաբար չի անդրադարձել ոլորտի վրա։

«Նախքան խոսելը այն մասին, որ գյուղատնտեսության նախարարության բացակայությունը բացասաբար է ազդում ոլորտի վրա, պետք է թվերին նայել: Գյուղատնտեսությունն այն ոլորտներից մեկն էր, որտեղ 2020 թվականին «լավ ցուցանիշներ» էին գրանցվել։ Այս տարի ակնկալում ենք, որ այդ ոլորտում տպավորիչ աճ կլինի, քանի որ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք սկսվել են դեռևս 2019 թվականից՝ հիմա են ռեալ արդյունք տալիս: Այդ ամենը կերևա արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական համախառն ծավալներում»,- լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի լուրջ աջակցություն է ցուցաբերվել սննդի արդյունաբերությանը, ինչի արդյունքում ոլորտի ներկայացուցիչները կկարողանան հնարավորինս մեծ քանակությամբ գյուղմթերք ձեռք բերել: Ծրագրեր են իրականացվել նաև ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ոլորտում: <<Գյուղատնտեսության ծավալները ինձ չեն բավարարում, քանի որ այս ոլորտն արտադրողականության առումով ամենացածրերից մեկն է: Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդիկ աղքատությունից դուրս գան եւ սկսեն արժանապատիվ ապրել», - նշել է նա:
Փաստն ինքնին, որ էկոնեմիկայի նախարարը ոլորտի առաջըթացի մասին է խոսում՝ չներկայացնելով որևէ կոնկրետ փաստ կամ վիճակագրական տվյալ, չափազանց խոսուն է։
Երբ նախարարը խոսում է գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց աղքատությունից դուրս գալու մասին, ապա պետք է առնվազն վերլուծություն ունենա, թե այսօրվա դրությամբ այդ ոլորտում աշխատողները ինչպիսի եկամուտներ ունեն և ինչն է պատճառը, որ գյուղատնտեսությամբ զբաղվելով հանդերձ աղքատ են։ Ըստ էության աղքատության մասին խոսելիս Քերոբյանը նկատի է ունեցել գյուղաբնակներին, որոնք ենթադրաբար ապրելով գյուղում զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։ Գործունեության ընթացքում բացառիկ տկարամտությամբ աչքի ընկած այս տղան թերևս չի հասկանում, որ գյուղատնտեսությամբ կարող են զբաղվել նաև քաղաքաբնակները։ Եվ երբ խոսվում է գյուղատնտեսության, որպես տնտեսության ճյուղի զարգացման մասին, ապա պետք է նաև կարևորել դրա եկամտաբերությունը և պետության վարած քաղաքականությունը՝ գյուղոլորտին աջակցելու մասով։
Վերադառնալով Քերոբյանի ասած տպավորիչ աճին, նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: Ի համեմատ գյուղոլրտի զարգացման իրական հնարավորությունների՝ սա մեծ թիվ չէ։ Բայց եթե նախարարը տպավորվել է, ինչ կարող ենք անել։ Տպավորվող են, հո զոռով չի։


Հայկ Դավթյան

դիտվել է 3819 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am