Այս իշխանությունները խրվել են կոռուպցիոն գործարքների մեջ. Ռոբերտ Քոչարյան (video)
Իշխանություններն իրենց համամասնական ցուցակում ներառել են ընկերության տնօրենի, որը կասկածում էին կոռուպցիայի մեջ եւ կապում էին ինձ հետ: Այս մասին հունիսի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա պարզաբանեց որ խոսքը «Սպայկա» ընկերության տնօրենի մասին է, որին իշխանությունները մեղադրում էին 7 միլիարդ դրամի չափով հարկերից խուսափելու մեջ:
