Պուտինն «արժանի հակառակորդ» է. Հայաստանի ու Արցախի հարցով Պուտին-Բայդեն որոշումեր կկայացվեն

Վաղը՝ հունիսի 16-ին Ժնևում տեղի կունենա մի կարևոր իրադարձություն, թերևս, կհանդիպեն Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը: Այսօր արդեն հայտնի է, որ նրանք կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Նախագահները քննարկելու են տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը:

Մինչ կկայանա այս հանդիպումը՝ արդեն իսկ Բայդենը Պուտինին «արժանի հակառակորդ» է անվանել: ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին հարցին, Բայդենը հստակ չի ասել, թե ինչ արդյունքներ է ինքը ակնկալում՝ նշելով միայն, որ իրենք կքննարկեն «այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել», և «եթե Ռուսաստանը հրաժարվի համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է կիբեռանվտանգությունը, մենք կպատասխանենք նույն կերպ»:

Բայդենը նշել է, որ Պուտինը «խելացի ու կոշտ» է, և հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը հետաքրքրություն կցուցաբերի «աշխարհում իրեն ընկալելու փոփոխությանը»։

Իսկ Պուտինը՝ մինչ Բայդենի հետ հանդիպումը՝ կարևոր ուղերձով է հանդես եկել:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, այդ թվում` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկայում կայանալիք հանդիպումից` Պուտինն ասել է` «կան հարցեր, որոնց շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իսկապես կարող են արդյունավետ աշխատել»: Այս շարքում Ռուսաստանի նախագահն առանձնացրել է «ռազմավարական կայունությունը, գլոբալ էկոլոգիան և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»: «Եթե հանդիպումից հետո մենք մեխանիզմներ ստեղծենք այս բոլոր ուղղություններով աշխատելու համար, ապա կկարողանանք ասել, որ այն իզուր չէր», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 13-ին կայացած ասուլիսում համաձայնել է ռուսական կողմի այն հայտարարության հետ, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել «հրատապ խնդիրների ամբողջական շրջանակը», այդ թվում՝ սպառազինությունների վերահսկողությունը, կլիմայի փոփոխությունը, Ուկրաինայում ՌԴ ռազմական միջամտությունը, կիբերհարձակումները և Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը։

Ակնկալվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Արկտիկան, COVID-19-ի դեմ պայքարն ու շատ այլ հարցեր։ 3 օր առաջ Մեծ Բրիտանիայի Միլդենհոլի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ամերիկացի զինծառայողներին ու նրանց ընտանիքներին Բայդենը խոստացել է, որ Պուտինին «հստակ ազդանշան» կտա։

«Մենք Ռուսաստանի հետ հակամարտության չենք ձգտում։ Մենք ցանկանում ենք կայուն ու կանխատեսելի հարաբերություններ։ Մեր երկու երկրներն էլ անհավանական մեծ պարտավորություններ ունեն, այդ թվում՝ ռազմավարական կայունության ու սպառազինությունների վերահսկման համաձայնագրին հետևելու գործընթացի ապահովումը։ Սակայն ես հստակ հասկացրեցի՝ Միացյալ Նահանգները վճռականորեն ու կառուցողականորեն կպատասխանի, եթե ՌԴ իշխանությունները զբաղվեն վնասակար գործունեությամբ»,- նշել էր Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հստակ գիտի` ինչ ակնկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումից. նա այդ պահին պատրաստվել է 50 տարի, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Բայդենը գիտի՝ ինչ ակնկալել Պուտինի հետ հանդիպումից։ Նրա վստահեցմամբ՝ այդ հանդիպումը ոչ թե վստահության և բարեկամության, այլ այն մասին է, թե մեր երկրները ինչ ոլորտներում կարող են շփման եզրեր գտնել»,- ճեպազրույցում այսօր ասել է Փսակին։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենի այն հայտարարությունը, թե ամուսինը «չափազանց պատրաստ» է Պուտինի հետ հանդիպմանը, Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է․ «ԱՄՆ-ի նախագահը 50 տարի է՝ պատրաստվում է Պուտինի հետ հանդիպման պահին»։

Այսպես, Պուտինը, հստակ ներկայացրեց այն թեմաները, որոնց շուրջ նա ձգտում է համագործակցել, դրանց շարքում են նաև տարածաշրջանային հակամարտությունները:

Վաղը կարող է որոշվել Հայաստանի հարցը՝ խոշոր հաշվով: Ռուսաստան-ԱՄՆ մակարդակում որոշումների կայացումն անդրադառնալու է մեր տարածաշրջանում կայունության հաստատման և ապահովման հնարավորությունների վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3611 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am