Լոռու մարզի Սարչապետ համայնքի նախկին ղեկավար Արգամ Պողոսյանի նախընտրական ուղերձը

Հարգելի համագյուղացիներ, համերկրացիներ և ընդհանրապես Հայ մարդիկ, որ հիմա ընթերցում եք այս տեքստը
Ինձ իրավունք եմ վերապահում դիմելու Ձեզ՝ պարտավորված զգալով անելու դա, քանզի պահն օրհասական է, և յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր հայ պարտավոր է մասնակցել մեր հայրենիքում՝ Հայաստանում տիրող իրավիճակի ազգանպաստ հանգուցալուծմանը:
Կարճ նախապատմություն. 2018թ. եղել եմ հայտնի իրադարձությունների հորձանուտում՝ ֆիզիկական, բարոյական և նույնիսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով համաժողովրդական շարժմանը: Ինձ ճանաչողները գիտեն,որ այսպես ասած «ընդդիմադիր հոսանքի» մեջ տարբեր ինտենսիվությամբ եղել եմ դեռևս 2008-ից, և 2018-ը ընդամենը պայքարի եզրափակիչ ակորդն էր: Մեկ տասնամյակ տևած ընդվզումը հանգամանքների բերումով այդ պահին գլխավորեց և տրամաբանական ավարտի հասցրեց Ն. Փաշինյանը՝ գործիչ, որին հայ հանրությունը իրապես սիրում էր, և որին դյուրահավատորեն, առանց երկմտանքի վստահեց պետության ղեկը՝ ամենևին չկասկածելով նրա մղումների ազնվությանն ու հայրենիքին նրա նվիրվածությանը: Բայց այդ շարժումը մի նրբերանգ ուներ,որի մասին Փաշինյանը երբեք չի խոսել և չի խոսելու: Այդ շարժմանը մասնակցող մարդկանց 90-92 տոկոսը դեմ էր Ս.Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը, և ոչ թե Փաշինյանի կողմնակիցներն էին: Հայ հանրությունը կտրականապես դեմ էր Սարգսյանի 2014թ. նախաձեռնած Մայր օրենքի արմատական փոփոխությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու և իր իշխանավարումը անհայտ ժամկետով երկարաձգելուն, իսկ Փաշինյանը,որպես փորձառու և հմուտ ընդդիմադիր գործիչ, կարողացավ այդ շարժումը վերածել իր իշխանության գալու գործընթացի՝ հընթացս,թեթև ձեռքով հարյուրհազարավոր բողոքավորներին հռչակելով իր կողմնակիցներ: Ինչևէ, լինելիքըը եղավ, և Փաշինյանի իշխանության գալը հայ հանրությունը ընդունեց որպես հույսի բացված պատուհան, որն ընդլայնվելով պետք է ապահովեր մեր երկրի բարձր անվտանգությունն ու հանրության իրապես իրավահավասար և բարեկեցիկ գոյությունը: Բայց հաջորդող մի քանի օրերի և շաբաթների ընթացքում սկսեցին նշմարվել պետության ղեկավարին հակացուցված նրա բնավորության գծերը, որոնք շատ կարճ՝ 2-3 տարվա ընթացքում պատճառ դարձան ազգային և պետական խոշոր աղետի, որում հիմա գտնվում ենք բոլորս, անխտիր բոլորս:
Զղջում ե՞մ 2008-18թթ.ընդդիմադիր դիրքորոշմանս համար. Ոչ,և կրկին անգամ ոչ, քանի որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա համարում եմ, որ այդպես շարունակել այլևս անհնարին էր, և այն ինչ եղավ, օրինաչափ էր: Այդպես չհամարեի, 2008թ.-ին հրաժարական չէի տա և մինչ օրս կլինեի Սարչապետ համայնքի ղեկավար՝ «շառից,փորձանքից հեռու», և «դինջ կվայելեի» այդ պաշտոնի ընձեռնած հնարավորությունների վրա հիմնված «կուշտ ու հոգսազերծ» կյանքը: Վստահ եմ, որևէ մեկը չի կարող առարկել ասածիս:
Չկամենալով ծավալվել թեմայի շուրջ ավելին,քան ասվեց, ընդամենը կամենում եմ նշել, որ պարզապես Ն. Փաշինյանը այն գործիչը չէր, որը պետք է գլխավորեր այդ համաժողովրդական ընդվզումն ու դառնար երկրի ղեկավար: Ինչպես ցույց տվեց կյանքը, նա «պրոֆեսիոնալ քաղաքական աճպարարի» որակներին հմտորեն տիրապետող և այդ որակները չափազանց խնամքով քողարկած, փառասիրության հիվանդագին մոլուցքով տառապող մի սովորական ավանտյուրիստ էր, որին ամենադիպուկը բնորոշեց առաջին նախագահը՝ անվանելով «ազգակործան պատուհաս»: Անձամբ ես,երկրի ղեկին գտնվելու նրա անհամատեղելիության մասին սկսել եմ բարձրաձայնել դեռևս 2018թ. հունիս-հուլիս ամիսներից՝ արժանանալով «հեղափոխական» ընկերներիս և բարեկամներիս կշտամբանքին և կոշտ հակադարձմանը : Յուրաքանչյուր խելամիտ ոք դեռևս այդ շրջանից սկսած կարող էր տեսնել նրա և նրա «անհայրենիք թիմակիցների» դեպի անդունդ տանող քայլերի նախանշանները, որոնք կանխել,ցավոք հնարավոր չեղավ:
Հիմա ներկայի մասին: Մի քանի օրից ընտրություններ են, և առանց դույզն իսկ չափազանցնելու կարող եմ ասել, որ դրանք կյանքի և մահվան ընտրություններ են: Յուրաքանչյուր հայ դեռևս ունի հնարավորություն մահվան ճիրաններից փրկելու արնաքամ լինող Հայաստանը, կամ էլ կամա թե ակամա դառնալու նրա գերեզմանափորներից մեկը: Ես անկեղծորեն և համառորեն չեմ կամենում հավատալ, որ մենք մեր ձեռքով գերեզման կդնենք հայ էթնոսի վերջին հազարամյակի հավաքական ամենակարևոր ձեռքբերումը՝ մեր Պետությունը, և այդ պատճառով է, որ դիմում եմ բոլոր ինձ ճանաչողներին Հայրենիքի, Պետության կողքին լինելու կոչով՝ լինեք Հայաստանում թե արտերկրում:
Ն.Փաշինյանի և իր ապաշնորհ թիմի հետագա իշխանավարումը մի քանի տարվա ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստի. դա այնքան պարզ ճշմարտություն է, որ բնավ կարիք չունի ապացուցման, և այս պատեհ շրջանում նրանց անցնցում և անարյուն հեռացումը միակ հնարավորությունն է կործանումից փրկելու այն, ինչ մնացել է Հայաստանի և Արցախի պետականությունից: Նրա և իր թիմի հետագա իշխանավարումը այլևս վտանգավոր է ՀՀ տարածքային ամբողջականության համար. դրա ապացույցն է աղետալի վիճակը, որում գտնվում ենք: Նրան կրկին իշխանություն վստահելու պարագայում միգուցե մի օր արթնանանք և տեղեկանանք, որ մենք այլևս բնակվում ենք ոչ թե ՀՀ Լոռու մարզում, այլ Վրաստանի Բորչալուի գավառում: Քավ լիցի, ասածիս մեջ ամենևին սարկազմ չկա ,այլ կա նման իրական սպառնալիք և այդ սպառնալիքն այսօր կախված է ՀՀ բազմաթիվ բնակավայրերի և ամբողջ Հայաստանի գլխին: Թուրք-ադրբեջանական տանդեմն, իր ահռելի ռեսուրսների գործադրմամբ ամեն ինչ անելու է նրան, որպես «հայկական Էլչիբեյի», իշխանության ղեկին պահելու համար, և մեզ՝ հայ հանրության համար այլևս կենսական պահանջ է Ն.Փաշինյանին քաղաքակիրթ ձևով հեռացնելը այդ ղեկից:
Ես, որպես համայնքի ղեկավարի թեկնածու, երեք անգամ մասնակցել եմ ընտրությունների, որից երկուսում հաղթել եմ: Երեք ընտրությունների ժամանակ երբևէ, որևէ ընտրողից ձայն չեմ խնդրել. Թե՛ անհատական շփումներում, և թե՛ հանրային հանդիպումների ընթացքում բացառապես օգտագործել եմ «հայցում եմ Ձեր աջակցությունը» եզրույթը, ինչը կհաստատի այդ ընտրությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք: Ինձ համար սկզբունքի հարց է եղել երբեք ձայն չխնդրել ընտրողից: Այսօր ես մի կողմ եմ դնում իմ բոլոր տեսակի սկզբունքներն ու համոզմունքները և ԽՆԴՐՈՒՄ ԵՄ բոլորիդ Ձեր ձայնը տալ «Հայաստան» դաշինքին և երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանին: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ արտերկրում բնակվող իմ բոլոր հայրենակիցներին կապվել այստեղ բնակվող հարազատների և մտերիմների հետ և նույն խնդրանք-հորդորը ուղղել նրանց :
Քարկոծեք ինձ Ռ. Քոչարյան գործչի բացասական և Ձեզ համար անընդունելի որակների համար, քննադատեք նրան ինչքան սրտներդ կամենա, բայց ընտրեք նրան և «Հայաստան» դաշինքին, քանզի այս պահին նա միակ գործիչն է, որն ի զորու է կանգնեցնելու Հայոց Պետականության գահավիժումն ու նվազագույն կորուստներով դուրս բերելու երկիրն ու հանրությանը այս աղետալի վիճակից : Ցավալի է, բայց այսօր չկա այլ ուժ կամ գործիչ, ով հավակնի պետության ղեկավարի պաշտոնին և կրի այն որակները ,որն ունի Ռ. Քոչարյանը՝ բնատուր ուժեղ կամք, սառնասրտություն, հաշվենկատություն, հավասարակշռվածություն, հաղթողի հոգեբանություն: Գումարած այդ ամենին նրա կուտակած ահռելի և խիստ անհրաժեշտ փորձը՝ ճգնաժամային կառավարման, կորպորատիվ կառավարման և իհարկե վարչապետական-նախագահական կառավարման: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ նրա առկայությունն ու գործընթացին մասնակցելու ցանկությունը այս ծանրագույն շրջանում ինքնին բարեբախտություն է մեր երկրի համար:
Սա այն պահն է, երբ բոլորս պետք է մի կողմ դնենք մեր նախասիրություններն ու առաջնորդվենք բացառապես պետական շահով: Քաղաքական նախասիրությունների և բանավեճերի ժամանակ ու հնարավորություն մենք դեռ կունենանք, միայն թե հիմա ամրագրենք մեր Պետության հետագա գոյության իրավունքը, ու Աստված մի արասցե` չկորցնենք մեր պետականությունը:
Ավելորդ չհամարեմ նշել, որ չունեմ ոչ մի անձնական շահագրգռվածություն նման խնդրանքով Ձեզ դիմելու: Ընտրությունների հետ կապված որևէ պաշտոնական գործընթացներում ընդգրկված չեմ, որևէ պաշտոն զբաղեցնելու մղում, ցանկություն և ժամանակ չունեմ, և իմ խոսքը՝ ուղղված Ձեզ, ընդամենը Հայ մարդու, հայաստանցու սրտի խոսք է և ոչինչ ավելի:
Ալամ աշխարհի հարգելի սարչապետցիներ, համերկրացիներ, արժանապատիվ հայեր, հայոց պետականության հետագա գոյությունը իրապես վտանգված է, և ցանկացած բան առ ոչինչ է պետականության կորստի հետ համեմատած։Այսօր պետականության պահպանությունը գլխավոր հարցն է, որը մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է տարբերակել մնացած բոլոր հարցերից, որոնք այս պարագայում երկրորդական են, երկրորդական են անխտիր բոլոր հարցերը: Այս ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չեն. այստեղ վճռվում է մեր և մեր սերունդների ազատ հայ մնալու, թե թուրքահպատակ, կամ էլ չգիտեմ ինչահպատակ դառնալու հարցը, վճռվում է Հայրենիք ունենալու կամ կորցնելու՝ Հայաստանի լինել-չլինելու հարցը։
Մեր կյանքի երեք ամենակարևոր հասկացություններ են Աստված, Հայրենիք և Ընտանիք: Այսօր վտանգված է Հայրենիքի գոյությունը, ինչը ուղիղ կերպով կապակցված է մեր Ընտանիքների գոյության հետ:
Բարօրություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին՝ անսալով Ձեր ողջախոհությանը

դիտվել է 709 անգամ
Լրահոս
ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am