Սկանդալային զրույցի հետքերով. ով է հրապարակել, ինչ նպատակով

Հանրությունը շարունակում է քննարկել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի գաղտնազերծված զրույցի ոչ այնքան բովանդակությունը, որքան փաստը, թե այն ինչպես է դարձել հանրության սեփականությունը, ով եւ ինչ նպատակով է կազմակերպել արտահոսքը: Մարդկանց համար անակնկալ չէ, որ անգամ Փաշինյանի թիմում կասկածներ ունեն վերջինիս հոգեկան առողջության վրա, ուստի նրանց շատերի փափագն էլ է, որ այդ մարդն օր առաջ հեռանա, այնպես որ բավանդակության մեջ չէ սենսացիան, այլ նրա, թե ով եւ ինչու է կազմակերպել արտահոսքը:
Նախ հիշեցնենք, որ այդ զրույցում Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»: Ի պատասխան նրան` Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն, ինքը կխոսի հետը, երբ Փաշինյանը հանգստանա:
Նշենք նաեւ, որ հայտնի չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել զրույցը ու ինչն է եղել պատճառը:

Այսպիսով՝ մի քանի վարկած կարող է քննարկվել: Առաջինը՝ այո,իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց այդքան խիզախություն չունեն, որ դա հրապարակավ ասեն, ուստի մենք այդ մասին իմանում ենք համացանց նետված ձայնագրություններից։ Այդ մարդկանց թվում են Դիանա Գասպարյանը եւ Սուրեն Պապիկյանը, նրանք երկուսն էլ հավասարապես կասկածյալ են: Չի բացառվում, որ նրանք եւ թիմում շատերը հասկանում են նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության վախճանը մոտ է, իսկ իրենք դրանից հետո պատասխանատվությություն են կրելու ողջ կատարվածի համար, որի թիվ մեկ մեղավորն ըստ էության Նիկոլ Փաշինյանն է եւ ոչ թե իրեն, դրա համար էլ փորձում են մեկ ոտ շուտ մաքրել իրենց վրայից ամբողջ մեղքը, ապահովագրվել հաջորդ իշխանության համար: Քարոզարշավի բուռ շրջանում ձայնագրության հայտնվելը պատահական ասվածի վկայությունն է։ Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի թիմում ճամպրուկային տրամադրություններ են, նրանք հասկանում են, թե ինչն ինչոց է ու փորձում են նախապես միջանցի հարց լուծել: Չի բացառվում, որ մոտ ապագայում նման զրույցներ էլ լինեն:

Չի բացառվում նաեւ, որ Սուրեն Պապիկյանն է արտահոսքի հեղինակը, նա էլ խիզախություն չունի եւ Նիկոլ Փաշինյանից այս ճանապարհով է իշխանությունն ուզում:
Իսկ ձայնագրությամբ սպառնում է, որ եթե չտա, ապա ինքն այլեւս հաշտարարի դեր չի խաղա Փաշինյանի ու կուսակիցների միջեւ, սպառնում է, որ թիմը կքանդի մի գիշերում:
Կա հավանակություն, որ այս ձայնագրությաբ իշխանությունը Դիանա Գգասպարյանին դրդում է ընտրություններին կաշվից դուրս գալ, անել անհնարինը ընտրություններին, քանի որ Էջմիածնում իշխանության դիրքերը խարխուլ է, Փաշինյանի այցի ընթացքում անգամ մի դահլիճ չէին կարողացել լցնել եւ Փաշինյանը ստիպված դրսում էր կազմակերպել հավաքը:

Անի Սահակյան

դիտվել է 1162 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am