«Կար­ծում եմ, որ հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սը գի­տա­կից խավն է»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս օրերին հասարակական տրամադրությունները ոչ թե բնական, այլ հետևանքային վիճակում են:

«Այն ամբողջ մրուրը, որ լցվեց հասարակության գիտակցության մեջ, խաթարեց նրա գիտակցական կյանքի բնականոն ընթացքը: Սկսեցինք մեր ընտանիքներում անգամ, քաղաքական տարբեր մտածողության դրսևորումներ ունենալով, չհասկանալ իրար: Ես և իմ միջավայրի սթափ մարդիկ ոչ թե 2018 թվականից, այլ 2016-2017 թվականներից, երբ սև քայլարշավ սկսվեց Ապրիլ յան պատերազմի հերոսների հասցեին, հասկանում էինք, որ Հայաստանի գլխին մեծ աղետ է պատրաստվում:


Դերակատարներին չգիտեինք, դերակատարները երևացին 2018 թվականին՝ Չալոյի հետ միասին: Զգուշացրեցինք այդ մասին մեր ժողովրդին: Եթե իմ՝ որպես Հայաստանի քաղաքացու և մարդու, որը մի քանի գիրք է կարդացել և Հայաստանի պատմությանը մասամբ ծանոթ է, կարծիքը հարցնեիք, կասեի՝ եթե Հայաստանի ժողովրդի ուղեղը թունավորված չլիներ, ընտրություններ չպետք է լինեին: Պետք է լիներ հանցագործի վտարում, հանցագործը պետք է դատվեր, իսկ հանցագործը նա է, ով բռնազավթել է վարչապետի աթոռը: Այնուհետև պետք է ձևավորվեր ժամանակավոր կառավարություն: Այն հնարավորինս կմեղմացներ այս դրածոյի հարվածի թափը հայ ժողովրդի կառավարական համակարգին և կառավարական մտածողությանը, մեղմելուց հետո նոր սթափ կգնայինք ընտրությունների:

Հիմա տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Պայմանական տերմին եմ ասում՝ «ընտրական շուկա» են նետվել բոլոր նրանք, ովքեր չեն ալարում: Մարդիկ կան, որոնց կուսակցությունը բաղկացած է իրենցից, իրենց սիրուհուց և կնոջից, և նրանք հավակնում են դառնալ վարչապետ: Այսքան էժանացվեցին պետական կարևորագույն պաշտոնները, իսկ դա որևէ երկրի որևէ դրական բան չի բերել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սրապիոնյանը:

 
Ընդգծում է՝ ունի քաղաքական հստակ դիրքորոշում, իր համար ակնհայտ է, թե ով կարող է երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Արդարանալու ոչինչ չունեմ, չեմ էլ ասում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ: Ասում եմ՝ ճակատագրի բերումով, Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերի շնորհիվ հրապարակում նա մնաց այն միակ անհատականությունը, որն իր ապրած կյանքով, գործողություններով, իր կենսագրությամբ ի զորու է այս ավերածությունների, փլատակների մեջ դնել մեր գալիք ուժեղ պետականության հիմքը: Շատերի, մասնավորապես նրանց, ովքեր Նիկոլին համարում են աղետ, հայրենասիրության, քաղաքական մտածողության վրա չեմ կասկածում, բայց ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ուժին:Ինչո՞ւ:

Տեսել եմ նրա պետական գործունեությունը: Նրա քաղաքականություն վարելու ընթացքում առանձին իրողություններից նույնիսկ բավարարված չեմ եղել, բայց տեսել եմ կամք, խելք, նվիրում, հայկական ընտանիքի հայր, տեսել եմ նրա ակնածանքն իր մոր նկատմամբ: Չեմ հիշում, որ նրա երեխաներից որևէ մեկն աղբարկղները քրքրողի հագուստն իբրև նորաբանություն մատուցելու նպատակով անճոռնի նկարներ տարածեր: Որովհետև նրանք Քոչարյանի երեխաներն են, նրանք և՛ չէին անի, և՛ չէին համարձակվի այդ բանն անել: Ի վերջո, ընտանիքը հասարակության փոքր մակետն է, և այդ փոքր մակետն արտացոլում է հասարակության նկատմամբ մտածողությունը: Ռոբերտ Քոչարյանն իմ հուսահատության ու նաև հոռետեսության ժամանակների ցրողն է: Եթե նա հաջողի, հաջողում է մեր երկիրն ու ժողովուրդը:


Նա գալիս է ավելի ուժեղ, ավելի փորձառու, սեփական սխալների հետ առերեսված: Այս նախընտրական թոհուբոհի մեջ աղբը կատարյալից, օբյեկտիվը սուբյեկտիվից շատ հստակ տարբերակվում է:Եթե հետևեք քարոզարշավի ժամանակ արտահայտած մտքերին, կնկատեք, որ ոչ մի ատելության խոսք չի ասում, նա ուղղակի ասում է՝ պետության փլուզման հարցում մեղավորներն անպայման պետք է պատասխան տան, և ներկայացնում է ծրագրեր, թե որն է այն ճանապարհային քարտեզը, որը մեզ կարող է վեր բարձրացնել այս աղետավոր անդունդից: Փորձում են կեղտաջուր թափել մարդու վրա: Մեր ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի, ասում է՝ չորացած կեղտը մարդու չի կպչում: Որպեսզի կպչի, կպցնողը պետք է այն ծամի, հետո թքի: Հիմա սրանք այս չորացած կեղտը ծամում են, բայց թքել չեն հասցնելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մեր հասարակությունն ամբողջապես գիտակցում է իր հետ պատահած աղետը, գրականագետն այսպես է արձագանքում: «Վերջերս Դալարիկ գյուղում հանդիպել եմ մի ռանչպար մարդու՝ ձեռքերը կոշտուկների մեջ կորած: Զրույցի ժամանակ ասաց՝ թոռներս հիմա բանակում են, ամեն օր խորոված են ուտում: Խնդրեցի զանգահարել, որ ինքս համոզվեմ՝ դա իրականություն է: Պարզվեց, որ թոռը պապիկին հանգստացնելու համար նման բան է ասել, մինչդեռ քնում է սովորական վրանի տակ: Եվ այն մարդը զինվորին ասում է՝ «կոնֆետի համար հող են ճանկռում»:

Իր մանկության երազանքը ներկայացնում է որպես հայ զինվորի կեցություն: Ռանչպար մարդն ինձ իրենց բարբառով հարցնում է՝ «հնչի՞ տելեվիզրը խաբում ա»: Պարզվում է՝ նա «Հ1» է դիտում: Ամեն դեպքում կարծում եմ, որ հասարակության մեծ մասը գիտակից խավ է: Եվ որպես հավելում՝ իմ վերջին հանդիպումներն ապացուցում են, որ «Հայաստան» դաշինքը մեծ տարբերությամբ կհաղթի, և կսկսվի անկում ապրած, փոսի մեծ հայտնված Հայաստանի վերելքը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 802 անգամ
Լրահոս
Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին «Օգոստոսի 22-ին Նիկոլը գնում է Սևանին վերջին հրաժեշտը տալու» (video) Նիկոլն Ալենից վախեցա՞վ, թե՞․․․ ի՞նչ կանի ամբիցիոզ Ալեն Սիմոնյանը (video) «Նիկոլ Փաշինյանն Ալենին տեղն է դրել․․․»․ Վահե Մովսիսյան (video) «Աննա Վարդապետյան, կաշառքո՞վ ես սպանություններ կոծկում»․ Ռուզան Ադանալյան (video) Ասեմ՝ ինչու է Աննան Նյու Յորքից ընտանեկան բռնությունից խոսում․ Ռոբերտ Մարգարյան (video) Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոց է անում գողության դեպքը․ Արթուր Չախոյան (video) Երեկ Ռուսաստանն ուղիղ քայլով Նիկոլին պատասխան է տվել․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տրվել Գերագույն առաջնորդի հուղարկավորության պատճառով․ Թրամփ Դու ո՞վ ես ընդհանրապես․ գիտե՞ք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գալու օրը ինչ եղավ Հայաստանում․ Գոռ Ավրցյան (video) «Ս*անվածի մայրը մանրամասնում է կառավարության դիմաց միջադեպը»․․․ ի՞նչ են ասել ոստիկանները (video) Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյա՛ն, լսեք այս ապօրինությունների մասին․ Լիլիթ Աղեկյան (video) Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am