Հովիկ Աբրահամյանը չի հանձնվում

Արտաշատը շարունակում է կռվախնձոր մնալ իշխանության ու այդ տարածքում տեր ու տնօրեն հռչակված Աբրահամյանների միջեւ։ Քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո քաղաքում կրքեր են բորբոքվել ու դեռ թեժանում են։ Արգամ Աբրահամյանը պատգամավոր դարձավ Ծառուկյան դաշինքով պատգամավոր, սակայն Աբրահամյանները չեն ցանկանում քաղաքը հանձնել իշխանություններին, այլ ամեն ինչ անում են այն ժառանգելու իրենց թիմակցին, որն այս դեպքում գործող փոխքաղաքապապետ Գագիկ Պողոսյանն է, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը եւ Հովիկ Աբրահամյանի զարմիկը։ Իշխանությունն էլ իր հերթին չի ցանկանում զիջել Արտաշատը, քանի որ խնդիրը ոչ այնքան մի քաղաքն է ու դրա ղեկավարումը կորցնելը, այլեւ շատ ավելի գլոբալ, այն պետք է դիտարկել ապաքա ներքաղաքական զարգացումների ու պայքարի համատեքստում։ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը տանում են մենիշխանության ամրապնդմանը, որպեսզի 2018-ից հետո դաշտում ինչ-որ առումով գործոն ուժերն ու անհատները հստակ դիրքորոշում հայտնեն՝ իր կամ Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմի միջեւ։ Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանի դերակատարումը չի անտեսվում, ինչը բնական է։ Քանի անկախ ամենից Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում անկյունաքարային դիրք է զբաղեցրել եւ այսօր էլ ունի ազդեցության դաշտ,հեղինակություն ՀՀԿ-ի ներսում։ Կամ ավելի ճիշտ իշխանությունը Արտաշատը գործիք է դարձնում իր ձեռքում, որով կարող է աշխատել Աբրահամյանների վրա։ Սրա մասին է վկայում այն իրողությունը, որ քաղաքապետի ընտրությունները կայացան ոչ թե հունիսին, այլ հետաձգվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ոչինչ չէր խանգարում, որպեսզի իշխանությունը մինչեւ հունիս լուծեր Արտաշատի հարցը, բոլոր դեպքերում օրենսդրական անհամապատասխանություն, խնդիր չէր առաջանում, խնդիրը քաղաքական կամքի մեջ է։ Արգամ Աբրահամյանի թիմակիցները դեռ շարունակում են քաղաքում տնօրինել վարչական լծակներին, քաղաքապետարանի աշխատակազմի մեծ մասը Արգամիչի յուրայիններն են, իսկ եթե հունիսին նշանակվեին ընտրություններ, իշխանության համար դժվար կլիներ չեզոքացնել այդ ազդեցությունը։ Ընտրությունը մի քանի ամիս հետաձգվել են, իսկ այդ ընթացքում մամուլին հայտնի է դառնում, թե ինչ է անում իշխանությունը Արտաշատում Հովիկ Աբրահամյանի դիրքերը խարխլելու, նրան չեզոքացնելու ուղղությամբ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթներ առաջ աշխատանքից ազատեց Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին, ով մարզպետարան էր տեղափոխվել նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին։Հետո դպրոցի տնօրենի պաշտոններից հեռանալու հրահանգ իջեցվեց մի քանի տնօրենի, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Աբրահամյաններին, իսկ այսօր լուր է տարածվել, որ իշխանությունը գնել է նաեւ Արտաշատի հեռուստաընկերությունը։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է Աբրահամյաններին ամբողջովին զինաթափելու համար, որպեսզի պայքարելու ոչ մի շանս չունենան, մյուս կողմից չեն հանձնվում նաեւ Աբրահամյանները։ Չնայած տոտալ ճնշումների՝ Արգամ Աբրահամյանը շարունակում է իր եւ ընտանիքի միջեցների հաշվին օժանդակել հայրենի քաղաքին։ Օրերս ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել էր սպորտային համալիրի վերանորոգման մասին, որը հանձն է առել ինքը։ Ի վերջո, միայն նման ձեւուվ է հնարավոր դաշտում մնալ եւ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում գործոն դառնալ։ Անի Սահակյան

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am