Զինծառայողների զանգվածային թունավորում Թուրքիայում
Թուրքական ԶԼՄ-ը հայտնում է,որ Թուրքիայի Մանիսա նահանգում մոտ 70 զինծառայող է թունավորվել ճաշից հետո: Ճաշից հետո տեղի կենտրոնական հիվանդանոց է դիմել 69 զինծառայող՝ բողոքելով վատ ինքնազգացողությունից։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
