Հերթական դավաճանության նախապատրաստումը․ Նիկոլ Փաշինյանը «անկլավների» հարցը ուզում է բարդել նախկինների վրա

 

Նիկոլ Փաշինյանը նախօրիեն հայտարարել էր, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, մինչ իր հրաժարականը պահանջելը, հեռախոսային զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ զրույցի ժամանակ, ըստ Փաշինյանի, իր հասցեին ինչ ասես ասել են։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է իր ու Օնիկ Գասպարյանի հեռախոսային զրույցի փաստը՝ ասելով, որ, իսկապես, պատերազմից հետո նոյեմբերի վերջին, Օնիկ Գասպարյանը իրեն զանգահարել է: «Գիտեք, բոլորս էլ հասկանում ենք, ում մասին է խոսքը, էն Օնիկ Գասպարյանի, ում կապիտուլյանտը նշանակել է գլխավոր շտաբի պետ, ում կապիտուլյանտը գեներալ-լեյտենանտի կոչում է տվել: Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ինչ անեինք, գովաբանեինք, ասեինք` ապրեք, մալադեց, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել։
Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում։ Ես տեւական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքը աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չեք կարծում, որ ծիծաղելի է, իր համերկրացին, որ էդքան պաշտոններ եւ կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ եւ իր անհամաձայնությունն է հայտնում »,-նշե էլ նա:
Սերժ Սարգսյանի խոսքով` կարեւորն այն է, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ և արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության:
«Հիմա էդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել, դա կերեւա, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք, իսկ հետաքննություն մենք անց են կացնելու:
Երբ որ Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է, հետեւյալն է եղել խոսակցությունը` ինքը ինձ ասում է՝ ես Սյունիքում եմ, և էստեղ դժվար իրավիճակ է։ Ես հարցնում եմ` ի՞նչ դժվար իրավիճակ է։ Ասում է՝ կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ` մի արատավորի քո գեներալի պագոնները, որեւէ կերպ պետք չի նպաստել այլ որոշումներ կայացնելու կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում: Մենք էնտեղ 288 քառակուսի կիլոմետր մեր զորքերի վերահսկողության տակ էր, Կուբաթլիի հատվածում, որը հանձնել ենք, կապիտուլյանտի ասելով բանավոր պայմնավորվածությունների հիման վրա․․․․ գոնե դա որ չհանձնեինք, Սյունիքը քիչ թե շատ կարող էր անվտանգ լիներ»,-նշել է նա: Սերժ Սարգսյանը նաև հերքել է Փաշինյանի այն հայտարարությունը, թե նախկինում բանակցային գործընթացում միշտ էլ ներառված են եղել այսպեօս կոչված անկլավների հարցը։ <<Անկլավների հարց չի եղել>>,- հայտարարել է Սերժ Սարգսյենը
Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։
«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում, ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն,սակայն կան հանգամանքներ,որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը>>,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է նա։
Նա իրեն մեղադրողներին նաև հիշեցրել է մի հատված նոյեմբերի 17-ի իր հայտարարությունից.
«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ: Նախընտրել ենք շատ վատը…..»։
Օնիկ Գասպարյանի խոսքով՝ ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք և ինքն, այո, հորդորում է ստորագրել եռակողմ հայտարարությունը,միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից աանկլավների կետը հանել։
<<Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց և միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։
Եթե կարող էին թող չստորագրեին…..
Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։
Այլ հարց է թե ինչի մենք հասանք այս վիճակին եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։
Շատ կուզենայի,որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին.նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):
Համոզված եմ,որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է Օնիկ Գասպարյանը։
Տավուշում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ է խոսել այն մասին, որ ինքը հրաժարվել է նոյեմբերի 9-ին հանձնել անկլավները Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայաստանյան անկլավների հարցը բանակցային օրակարգում եղել է դեռևս 1999 թվականից։ Ըստ նրա՝ այդ մասին հիշատակված է վերջերս իր կողմից հրապարակված Մեղրիի փոխանակման փաստաթղթում, որը Փաշինյանի պնդմամբ նաև Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանություններին, այսինքն՝ Հոկտեմբերի 27-ին է առնչվում։
Ինչու է Նիկոլ Փաշինյանը անկլավների բարդ ու պատասխանատու հարցը դարձրել նախընտրական ՊՌ-ի թեմա։ Թերևս հող է նախապատրաստում, որ դրանք վերադարձնելու մասին հեթական հակահայ թուղթն ստորագրելուց հետո, մեղքն ուզում է կրկին բարդել նախկինների վրա։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 4993 անգամ
Լրահոս
Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am