Նիկոլ Փաշինյանի կրթությունը պետք է վերսկսել մսուրից

Սեւանցիների հետ հանդիպմանը կարդացի 55-րդ Սաղմոսը։
Նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը կարդացի 12-րդ սաղմոսը: Սրանք մեջբերումներ են ՔՊ ցուցակը գլխավորող և դե ֆակտո դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության վերնագրից, որոնք նա անձամբ է կատարել սեփական ֆեյսբուքայն էջում։

Հայոց պատմությունից և հայ եկեղեցուց արմատապես շեղված Փաշինյանն սաղմոսների անվան տակ, մինչև հոգևոր տեքստ արտասանելը, հերթական անգամ հարձակում է գործել Հայ առաքելական եկեղացու և հոգևոր արժեքների վրա և իր այդ հարձակումները անամոթաբար վերնագրել՝ սաղմոսներ։ «Վերջին տարիներին հոգևոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար: Մեզ էսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցու ավանդական արժեքները: Ո´չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ երիտասարդ և ազնիվ հոգևորականներ։ Ես չեմ պատասխանելու հոգևորականների քստմնելի հայտարարություններին, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով ու հոգևոր խոսքով»,– ասել է Փաշինյանը և որպես շարունակություն կարդացել Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը:

Սրանով Փաշինյանը շարունակել է եկեղեցու վարկաբեկումը, որն սկսել էր իշխանության գալու առաջին իսկ օրից։ Դրանից մեկ օր առաջ էլ Դիլիջանում հայտարարել էր, թե էլիտաները՝ հոգևորից մինչև քաղաքական, պետք է խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ։ «Դուք տեր չեք, դուք այլևս ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր»,–ասել էր Փաշինյանը։ Ի պատասխան՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն էլ արձագանքել էր, թե հոգևորականությունը ժողովրդին տեր է եղել և տեր էլ մնալու է մշտապես: Այլ թեմեր ևս արձագանքել էին` քննադատելով Փաշինյանի հայտարարությունը։ Բայց սրանով Նիկոլի մտքի գոհարները չեն ավարտվում։ Նա հայտարարել է, թե նախկինները դատապարտել են ժողովրդին՝ ստեղծելով էլիտար կրթություն իրենց երեխաների համար, իսկ ահա ժողովրդին դատապարտել են ստրկության և տարել են անգրագիտության։ Փաշինյանը պնդում է, որ մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսը տառաճանաչ չեն․ <<Մեր մեծագույն պարտությունը երրորդ հանրապետության պատմության մեջ այն է, որ 2018-ի դրությամբ Հայաստանի մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է եղել, հասկանո՞ւմ եք՝ կարդալ չգիտի, մեր 10 տարեկան երեխաների 30 տոկոսը: Սա մեծագույն պարտությունն է մեր: ՀՀ բոլոր երեխաները մինչև 2025 թ. իրենց կրթությունն սկսելու են մսուրից>>,- հայտարարել է նա։

Սա երբեևէ հնչած մեծագույն աբսուրդն է, որը վկայում է, որ Փաշինյանի կրթությամբ պետք է շատ լրջորեն զբաղվել՝ այդ գործընթացն սկսելով մսուրից։ Ի գիտություն թերի բարձրագույն կրթությամբ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում մսուր-մանկապարտեզ հաճախում են սկսած 2 տարեկանից, նախադպրոցական կրթությունն ավարտվում է 5-6 տարեկանում, որից հետո բոլոր երեխաները հաճախում են դպրոց։ Տառաճանաչության հարցը լուծում է ստանում ոչ թե մսուր-մանկապարտեզում, այլ դպրոցում։ Որևէ պաշտոնական կամ միջազգային զեկույցում առ այսօր նման անհեթեթ արձանագրում, թե մինչև 10 տարեկանների 30 տոկոսը տառաճանչ չէ, արված չէ։ Սա ակնհայտ սուտ է, շատ մեծ ու ստոր սուտ, որով Նիկոլը փորձում է փոխել մեր ժողովրդի՝ կրթության ու մշակույթի հանդեպ առանձնակի հակում ունեցող նկարագիրը, այն հարմարեցնելով իր անկիրթ և ապօրիգեն հոգեկերտվածքին։

Իսկ ի՞նչ է կատարվում այդ պահին հրապարակում։ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է՝ նրանք մեզ ժեխ են ասում։ Հրապարակը գոռում է ՝ այո։ Եվ չկա մեկը, որ մի պարզ հարց տա Փաշինյանին, եթե մինչև 10 տարեկանների 30 տոկոսը տառաճանաչ չի եղել, քո կառավարման 3 տարրիներին ի՞նչ քայլ ես ձեռնարկել, որ այդ երեխաները դառնան տառաճանաչ։ Հիմա դեռ կա՞ն ոչ տառաճանաչ 10 տարեկաններ, թե՞ ոչ։ Հուսանք՝ Նիկոլը գոնե հասկանում է, որ 3 տարին բավարար ժամանակ էր գոնե տառաճանաչության հարցի լուծման համար։ Ի դեպ, ամենուր հայտարարում է մսուր-մանկապարտեզների մասին, բայց անգամ այդ ոլորտի չափորոշչի անունը չի կարողանում ճիշտ ասել՝ նախադպրոցական կրթության չափորոշչի փոխարեն ասում է ՝ նախակրթության չափորոշիչ։ Ընդդիմադիր և փողով կլյաուզիաներ գրողի կերպարից այդպես էլ դուրս չեկած Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ ինքն այժմ գործող վարչապետ է և պարտավոր է ներկայացնել իր արածները, ոչ թե նախկինների չարածները։
Չի հասկացել ու երբեք չի էլ հասկանա, անհույս է։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի վերարտադրությունը կլինի պետության կործանում։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3157 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am