Արծրուն Հովհաննիսյանը սահմանում իրավիճակի մասին
Այս գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է անցել: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ, կրակոցներ շատ չեն եղել»,- գրել է նա:
