Ըստ Լենա Նազարյանի՝ մեր իշխանությունը Իլհամ Ալիեւն է

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեղմ ասած՝ թքած ունի գերիների խնդրի վրա: Չնայած օրերս նա դերսանություն արեց՝ հայտարարելով, թե պատրաստ է իր որդուն Աշոտիկին փոխանակել բոլոր գերիների հետ, բայց դա ընդամենը քվե մուրալու պոպուլիստական հայտարարություն էր: Նախ փոխանակողը յոթ ամիս առաջ կփոխանակեր, ոչ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ կհայտարարեր, երկրորդ՝ Աշոտիկի փոխարեն ինքը պետք է գնար, համենայն դեպս նման առաջարկ չի արել, եւ վերջապես, փոխանակելու փոխարեն հարկավոր էր ընդամենը ունենալ այնքան հայրենասիրություն եւ կամք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու ժամանակ հստակ ֆքսվեր ժամկետ, թե երբ պետք է վերադարձվեն մեր գերիները: Ավելին, քանի Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը, պետք չէր հունվարի 11-ին էլ ստորագրել ճանապարհների ապաշրջափակման, թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ անելու փաստաթուղթ: Մնացյալը նախընտրական շոու է, թե պատրաստ է հանուն գերիների զոհաբերել իր որդուն: Իրականությունն այն է, որ գերիները կարող են սպասել, սպասել մեկ-երկու, մի քանի ամիս, անգամ տարի, սա է Փաշինյանի իրական մոտեցումը մեր քաղաքացիների խնդրին:
«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,-մի քանի օր առաջ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ։
Գրեթե նմանօրինակ հայտարարություն էլ հունիսի 9-ին արել է շարիկ գլորելու մեծ մասնագետ, համատեղության կարգով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում: Ավելին, տիկինն անկեղծանալով հորդորել է յան տվեք մեզանից, գնացեք Ադրբեջանից պահանջեք մեր գերիներին:
Ասել է, թե Նիկոլ Փաշինյանի նշած 1-2 ամիսը պայմանական ասված ժամանակ է:
«Ոչ մի հիմք չկա Նիկոլ Փաշինյանի ասածի տակ, մեկ–երկու ամիսը պայմանական ժամանակ է․ գերիները պետք է վերադառնան անհապաղ, բայց չկա ժամկետ: Իսկ, գուցե, մեր հանրությունն Ադրբեջանի՞ց պահանջի գերիների վերադարձը, մե՞նք ենք պատանդ պահել»,- Դոստոեւսկո ամենահայտնի հերոսի հայացքով հարցրել է Լենա Նազարյանը:

Իսկ երբ հաղորդավարը զարմացած հարցնում է, թե մեր իշխանությանը թողած՝ Ադրբեջանի՞ց պահանջենք, ԱԺ փոխնախագահը պատասխանում է. «Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ պես, բոլորի նման պահանջում ենք»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է պահանջել Ադրբեջանից, Լենա Նազարյանը պատասխանում է.
«Դուք էլ ունենք խոսք ասելու հնարավորություն, լրագրողական, փորձագիտական համայնքը, գիտական ու ակադեմիական համայնքները, ինչո՞ւ չի խոսում, հասարակական համայնքը։ Հիմա աշխարհը շատ գլոբալ է, մենք բոլոր երկրներում ունենք գործընկերներ, անդամակցում ենք այլ… Ի՞նչն է խանգարում, որ Կառավարության հետ համատեղ այդ քայլերը գործադրեն բոլորը, բոլոր հանրույթները, իհարկե, մենք ունենք լրացուցիչ աջակցության կարիք»:
Տիկինը փաստացի ասում է, որ Հայաստանի հանրապետության իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշնյանի գլխավորած իշխող ուժն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու իր թիմը: Եթե ՀՀ քաղաքացին պետք է Ադրբեջանից պահանջի՞, ինչ եք անում դուք մեր երկրում, ինչ հիմքով եք մեր՝ հարկատուներիս հաշվին աշխատավարձ ու պարգեւավճար ստանում: ՀՀ քաղաքացին Ալիեւի՞ն է ընտրել, որ իրենից էլ հարցի լուծում պահանջի: Հարցին, այսինքն չենք կարո՞ղ նշել ժամկետներ, թե երբ մեր գերիները կվերադառնան, ադրբեջանցիները կմաքրվեն Հայաստանի սահմաններից, տիկինը անխռով նետում է՝ մենք մտածում ենք այդ ուղղությամբ, <<Մտածելն է կառավարող ուժի պատրականությունը>>, ասում է ճառ ասողների իշխանության առանցքային ներկայացուցիչը, իսկ քայլերն ո՞վ պետք է անի.<<Դրանք քաղաքականության մեջ քայլեր են>>: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տհասների խումբը միայն մտածելու համար են, իսկ քայլերը պետք է անենք մենք՝ շարքային քաղաքացիներս, մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք, խնդրենք, պահանջենք Իլհամ Ալիեւին, որ վերադարձնի մեր տղաներին, որ իր զորքը հանի մեր սահմաններից, իսկ եթե խնդրանքը չբավարարի մտածենք այլ գործողությունների մասին եւ չանհանգստացնենք մեր մտածող իշխանություններին:
Հարցին, թե ինչու մենք չունենք արտգործնախարարություն, իշխանության պատասխանատվությունը չկա՞ այս հարցում, որ վճռորոշ ժամանակներում ԱԳՆ բարձրաստիճանները միակամ հրաժարական են ներկայացրել, տիկինը հաջորդ զառանցանքներն է արտաբերել, երկար-բարակ, անհասկանալի բառակապակցություններ հայտնել, թե անցած երեսուն տարիներին արտաքին քաղաքականությունը պարտվել է դրսում զիջողական քաղաքականություն են վարել, ներսում՝ հակառակը, ինչն էլ բերել է պատերազմի.<<Ինչու իրենց ժամանակ արտգործնախարարները հրաժարական չտվեցին, երբ հենց էդ ժամանակներում էին պետության շահերին հակասող քաղաքականություն վարում: Հենց այդ ժամանակ արտգործնախարարները պետք է հրաժարական տային, ասելով դրսում զիջում ենք, ներսում սրում եւ սա պատերազմ է դառնալու մեր գլխին>>, ասել է նա: Ինչպես տեսնում եք՝ մեկնաբանելն էլ է ավելորդ: Իշխանությունում Նիկոլ Փաշինյանը միակը չէ, որով պետք է զբաղվեն հոգեբույժները:

Անի Սահակյան

դիտվել է 3815 անգամ
Լրահոս
Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am