Իշխանությունը պատրաստվում է «սամասուդի», Փաշինյանի հենարանները

«Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակը, որը հայտնի է իր ագրեսիվ պահվածքով եւ ստանձնել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը, արդեն մի քանի տարի է Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում՝ «Հեղափոխության պահապաններ» անվանումով: Այս խումբը Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անողներին կանչում էր «ռազբորկայի», ստիպում, որ հետ կանգնեն իրենց խոսքերից, կամ էլ Փաշինյանի ֆաս հրահանգով հարձակվում այս կամ այն նախկինի վրա: Սրանք էին փորձում ջարդել Արցախի նախագահի գլուխը, Օպերայում քաշքշել թոռնիկի հետ զբոսնող դաշնակցական Հրանտ Մարգարյանին, հարձակում գործել <Հայելի ակումբի> վրա, հաշվեհարդար տեսել այլոց հետո, բայց խումբը հատկապես ակտիվացավ պատերազմից հետո, Պռոշյանի կառավարական առանձնատներում տեղակայվեցին եւ սկսեցին շուրջօրյա պահպանություն իրականացնել։

Հեղափոխության պահապանների հետ է կապվում նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ԱԺ ներխուժած հայտնի երիտասարդի մահվան փաստը, տղային գտել էին կամրջի տակ մահացած:
Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ձևավորել է խունվեյբինների բանդաներ։ Չինաստանի հեղափոխությունից հետո էլ ճիշտ այսպիսի խմբեր էին ձեւավորվել, ովքեր բառի բուն իմաստով «սամասուդ» էին անում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեին հեղափոխականներին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա։ Այդ խմբերը մոլեգնում էին ողջ երկրում, մինչեւ անգամ նրանց «զոհը» դարձավ հեղափոխությունից հետո իշխանության եկած Դեն Սյաոպինի որդին, ում դուրս էին նետել բարձրահարկ շենքի պատշգամբից, եւ երիտասարդ տղան անդամալույծ դարձավ։

Հիմա այս պահապաններից մեկը հանգրվանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում՝ պատգամավորության թեկնածու է, այդ մեկը Հայկ Ստեփանյանն է՝ 106-րդ համարում է: Ակտիվ մասնակցում են նաեւ նախընտրական քարոզարշավին, շրջում Փաշինյանի հետ: Իսկ երեկ էլ Հրապարակ-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնել, թե առնվազն 60 տոկոս քվե կունենան.<Եթե լավատես լինեմ՝ 70 տոկոսի հույս ունեմ>: Չենք պատրաստվում քննարկել սույն ապաքաղաքական բռնարարի անխատեսումներն ու հավակնությունները, քանզի այս մարդիկ հեռու են քաղաքականությունից այնքան, որքան խոզը տուռնիկից, բայց խնդիրն այստեղ իշխանության սահմանած նշաձողն է: Արդյոք իշխանության ուզածը, նրանց պահանջը սամասուդն է, վենդետան, ջարդուփշուր անելը, այլեւս կարելի է չկասկածել, որ՝ այո: Այլապես ինչ գործ ուներ խմբակը ցուցակում: Փաշինյանի հույսը նաեւ մարդասպանների բանդան է՝ Չաղ Ռուստամի գլխավորությամբ: Ընդամենը երկու օր առաջ ոստիկանությունը նրանց փռել էր պոլերին եւ միայն հովանավոր Հայկ Սարգսյանի միջնորդությամբ ազատ արձակվեցին, բայց նախօրեին Դաշտադեմ համայնքում Ռուստամն անձամբ էր դիմավորում Նիկոլ Փաշինյանին: Սա է այս իշխանության իրական դեմքը եւ իրեն հարգող որեւէ մեկը դժվար թե տեղ ունենա նրանց շարքերում:

Անի Սահակյան

դիտվել է 9956 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am