Սերժ Սարգսյանը ստուգում է

«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Վերահսկողակւսնի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին Է։ Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված Է. «Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առևտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն»։ Ուստի ամենևին էլ պատահական չէ այն, որ «Ժողովուրդի տեղեկություններով ՀՀ ՊՆ որոշ աշխատակիցները սկզբում փորձել են ստուգողներին «համոզել», որ ինչ-ինչ փաստեր չնկատելու տան։ Ըստ լուրերի՝ եթե ստուգումները շատ խորքային անցկացվեն, ապա արդյունքները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ։ ՊՆ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝գնումների գործընթացները մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարող Է պարզվել, որ նախարարի ընտանիքի որոշ անդամներ ազդել են գնումների գործընթացի վրա։ Ի դեպ, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատել է ՊՆ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը՝ ասելով «Ձեր տեղեկությունները ճիշտ են, ու դրանք աշխատանքային ստուգումներ են:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am