Մեկ այլ երկրում էլ փոթորիկ է. Կոմունալ ծառայության վարչության պետ
Լրագրողները Քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանին այսօր հետաքրքրվել են, թե ինչո՞ւ հունիսի 12-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված անցումներում և փողոցներում սելավատարները չեն գործել, ինչին ի պատասխան ասել է, թե 15 րոպեի ընթացքում եկ ամսվա տեղումների 50 տոկոսի չափով անձրևներ են տեղացել:«Եթե 15 րոպեում կես ամսվա նորմայի չափ անձրեւ է գալիս, ի՞նչ կապ ունի համակարգը: Կան երկրներ, որտեղ փոթորիկ է լինում, ի՞նչ կապ ունի երկիրը», ասել է նա՝ նշելով, որ որևէ մեկը չի թերացել այս հարցում:
