Փրկել շարքային Աշոտիկին․․․ Փաշինյան Նիկոլից

Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության ու հանուն աթոռի պատրաստ է ամեն ինչի։ Պատրաստ է արյուն թափելուն (2008թ․, մարտի 1), թիմակիցներին փուռը տալուն։ Նա անգամ սեփական ընտանիքն է օգտագործում հանուն աթոռի։

Նիկոլի արածը սեփական երեխաների ու հատկապես որդու՝ Աշոտիկի նկատմամբ ընտանեկան բռնության ու քաղաքական թրաֆիքինգի յուրօրինակ դրսևորում է։ Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլն Աշոտիկի ձեռքից անձնագիրը վերցրել է ու անխնա շահագործում է։

Նիկոլը սեփական երեխաներին օգտագործում է քարոզի ու հնդկական էժանագին սերիալի սիրահարների աչքերից արցունքներ քամելու համար։ Նա իր լսարանին լավ է ճանաչում։ Նիկոլը գիտի, որ դրանք կուտեն իր նետած կտերը և նետում է։

Աշոտիկը՝ շարքային, «բոյեվիկ», մատաղացու գառ

Նիկոլն իր աղջիկներին հետպատերազմական շրջանում չի օգտագործում։ Մեջ ընկած Մարիամն այլևս աշխարհաքաղաքական վերլուծուններ չի անում, ներքաղաքական գնահատականներ չի տալիս, պապայի ընդդիմախոսների պորտերը տեղը չի դնում, տիկտոկական ապուշություններով չի զբաղվում։ Նիկոլենք հասկացել են, որ հակառակ ազդեցությունն է թողնում Մարիամն ու նրան մղել են հետին պլան։

Պասիվ են նաև Մարիամի մյուս քույրերը։ Ամենափոքրին Նիկոլը չի շահագործում, իսկ մյուսին Մարիամի պես պասիվացրել են։

Այլ հարց է Աշոտիկը։ Արցախյան պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիան Նիկոլին ու Աննային հանգեցրել է այն մտքին, որ պետք է Աշոտիկին մեյդան գցել։ Նրան մինչև այդ էլ էին օգտագործել «ռազմահայրենասիրական» թատրոնի շրջանակներում, բայց պատերազմն ու հետպատերազմական վիճակը ստիպել է Նիկոլին դիմել ավելի էժանագին ու նողկալի քայլերի։ Նա վաճառքի ու փիառի առարկա է սարքել սեփական որդուն։

Նախ Աշոտիկին ցուցադրաբար ուղարկեց Արցախ ծառայելու։ Դրանով նա ուզում էր ցույց տալ, թե, իբր, ինքն այլևս այն հակաղարաբաղցին չէ, այն Նիկոլը չէ, ով 2008–ին կոչ էր անում ազատվել ղարաբաղցի տականքներից։ Նիկոլն ուզում էր ցույց տալ, թե, իբր, այնքան է կապված Արցախի հետ, որ որդուն ուղարկում է այնտեղ ծառայելու։

Նիկոլը Աշոտիկին Արցախում «ծառայեցնելով» նաև ուզում էր ցույց տալ, թե, իբր, տարանջատվել է լևոնական–քիրվայական գաղափարներից ու հողերը չի հանձնելու։

Իրականությունն այն էր, որ Աշոտիկին Արցախ ուղարկելով՝ նա փորձում էր քողածածկել Ալիևի հետ վերելակային դիվանագիտության հակահայկական ու «սերգոջանային» բնույթը։

Ի դեպ, պատերազմի հոտը վաղուց էր գալիս և այն սպասվում էր 2019–ին, քանզի բանակցությունները Նիկոլն արդեն տապալել էր, բայց ժողովրդական մակարդակով խոսվում էր այն մասին, որ կռիվը կսկսվի այն ժամանակ, երբ Աշոտիկը բանակից գա տուն։ Այդպես էլ եղավ։

Աշոտիկը չէր էլ ծառայում, բայց ֆորմալ առումով Արցախում էր գտնվում, ինչը նշանակում էր կռվի ժամանակ լինել առաջնագծում։ Հենց նա տուն եկավ կռիվը սկսեց․․․

Անցնենք առաջ։

Պատերազմի օրերին Նիկոլը կանոնավոր բանակը քանդեց ու վերածեց էրատոների ջոկատների։ Նա իր կնոջ ու տղայի միջոցով շոուներ էր սարքում ու զուգահեռաբար բոցաշունչ ելույթներով անպաշտպան օդով եկող բայրաքթարների տակ ուղարկում հայորդիներին։ Հենց զգաց, որ հարց է առաջանում, թե բա ո՞ւր է քո տղան, կրկին դիմեց էժանագին քայլի։ Նա ցուցադրաբար ռազմաճակատ, իսկ իրականում՝ անվտանգ մի վայր ուղարկեց Աշոտիկին։ Հետո սկսեցին նրանից բոյեվիկի ու հերոսի կերպար սարքել։ Դա ոչխարների համար նախատեսված հեքիաթ էր։ Իրականությունն այն է, որ որևէ իշխանավորի որդի, հարազատ, բարեկամ, որևէ նիկոլական օլիգարխի ընտանիքի անդամ, նիկոլական շրջապատի որևէ ներկայացուցիչ չի եղել պատերազմում, չի զոհվել, չի վիրավորվել, գերի չի ընկել, անհետ չի կորել։

5.000–ից ավելի զոհի, 11․000–ի չափ վիրավորի, հազարավոր անհետ կորածների, գերիների մեջ չկա գեթ մեկը, որը Նիկոլի հետ կապված անձ լինի։ Փոխարենը Նիկոլը հետևողականորեն պատերազմ էր ուղարկում իր ընդդիմախոսներին, նրանց ընտանիքի անդամներին, ՀՀ շարքային քաղաքացիներին։

Ուղեղ ունեցող ցանկացած մեկի ու Նիկոլի տեսակը գոնե մի քիչ հասկացողի համար պարզ է, որ Նիկոլը բլեֆ–քարոզ է արել որդու պահով, թե բա սնարյադն Աշոտիկի կողքի տղայի վրա ընկավ ու նույն խրամատում գտնվող Աշոտիկը պատահաբար փրկվեց։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․

Հիմա էլ Աշոտիկից մատաղացու գառան կերպար են կերտում։ Նիկոլն ասում է, թե բա պատրաստ եմ փոխանակել որդուս գերիների հետ։ Աշոտիկն էլ, թե բա պատրաստ եմ փոխանակվել։ Ավելի էժանագին, նողկալի, զզվելի ու ստորագույն փիառ դժվար էր պատկերացնել։

Նիկոլը շատ լավ գիտի, որ նման փոխանակում հնարավոր չէ։ Ինքը շատ լավ գիտի, որ նման փոխանակում չի լինելու։ Դրա համար էլ որդուն դայաղ է անում՝ էշերին համոզելով, թե, իբր, հանուն հայրենիքի ու գերիների պատրաստ է որդուն տալ։

Տո ա՛յ դիշովկա, փոխանակող էիր՝ ամիսներ առաջ փոխանակեիր, ի՞նչ ես կապիկություններ անում։ Մի օր առաջ ասում ես թող գերիները հանուն հայրենիքի (դե՛, հանուն իրեն, էլի՛) մեկ–երկու ամիս էլ դիմանան, հետո հայտարարում ես, թե բա տղայիս եմ ուղարկում, ինչ է թե մի երկու ծափ կորզես ու մի երեք լայք մուրաս։

Նիկոլից պետք է փրկել ոչ միայն մեր հայրենիքը, այլ նաև շարքային Աշոտիկին։ Վերջինս մեղավոր չէ, որ հոգեկան հիվանդի ու պաթոլոգիկ աթոռամոլի որդի է։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 827 անգամ
Լրահոս
ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am