Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բոլորդ հայհոյեք ինձ

Նիկոլ Փաշինյանն ամեն օր գերազանցում է ինքն իրեն այլանդակ, ագրեսիվ եւ պոպուլիստական հայտարարություններով: Քարոզարշավի երկրորդ օրը մարդը ի պատասխան Սերժ Սարգսյանի սրբագրեց գերիների մասին նախորդ օրվա հայտարարությունն՝ ասելով, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխանակել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների հետ: Մարդ, ով 5000 հոգու կոտորել է, տաս հազարից ավելիին հաշմանդամ է դարձրել, անհետ կորածների թիվը գաղտնի է պահում, մարդ, ում պատճառով 100-ից ավելի հայ գերիները Բաքվի բանտերում 7 ամիս է անտերության են մատնված, թշնամին նոր գերիներ է վերցնում, այսօր իշխանության պահելու համար պատրաստակամություն է հայտնել զոհաբերել եւս մեկ մարդու՝ սեփական որդու կյանքը՝ ապացուցելով, որ մնացած բոլորի կյանքն ու ճակատագրերն էլ ինքն է տնօրինել, ինքն է որոշել, որ հազարավոր տղաներ պետք է զոհվեն միայն հանուն այն բանի, որ իրեն դավաճան չասեն, ինքն է հազարներին հաշմանդամ դարձրել կրկին նույն նպատակով:

Այ, մարդատյաց, հասկանում ենք, որ պոպուլիզմի այսպիսի գերդոզան ուղղված է քո անգիտակից ընտրազանգվածին, բայց դու ի՞նչ գործ ունես քո որդու հետ, քո չափահաս Աշոտի հետ, նույնիսկ եթե ինքը համաձայն է, որ իրեն մեր բոլոր գերիների դիմաց փոխանակես։Դու միայն քեզ կարող ես փոխանակել, ոչ թե քո որդուն։ Դու միայն քո կյանքի պատասխանատուն ես ու չես կարող ՀՀ որեւէ քաղաքացու կյանքը գործարքի առարկա դարձնել:Զանգիր քո կիրթ բարեկամիդ՝ Ալիևին ասա՝ գալիս եմ բոլոր գերիների դիմաց, պատրաստ եմ զոհաբերվել, կամ գոնե տիկնոջդ՝ Աննային ուղարկի, բայց մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ դու կամ որդիդ Ալիևի համար ավելի լավն եք, քան մնացած գերիները։Խիստ կասկածում ենք, որ Ալիեւը հայրենասեր տղաներին կփոխանակի ձեր պես պարազիտների, դասալիք-դավաճանների հետ: Դու իրականում ոչ թե հերոսացար միակ որդուդ զոհաբերելու սուտի պատրաստակամությամբ, այլ որպես պետության ղեկավար հրապարակավ խոստովանեցիր, որ սպառել ես գերիներին վերադարձնելու բանակցային բոլոր տարբերակները։ Դու ապացուցեցիր, որ այն կարգի աթոռապաշտ, իշխանատենչ ես, որ պատրաստ ես ամբոխին զոհաբերել ոչ միայն մինուճար որդուդ, այլ ուրիշներին, եթե պետք լինի՝ բոլորին:
Քո ուղեղն այնքան է մթագնել, որ մարդկանց, երեխաների ու մի ամբողջ ժողովրդի աչքի առջեւ ցուցադրում ես գռեհիկ, զուգարանային լեքսիկոնդ, սպառնում ես «դրանց բոլորին բռնել ու շինել»: Մարդ, ում իր կիրթ գործընկերը շինել է ու շարունակում է 7 ամիս շինել, նույնով է սպառնում իր քաղաքական օպոնենտներին: Նիկոլ Փաշինյանն այսպիսով բացում է Օվերտոնի պատուհանը, ասում՝ բոլորդ կարող եք ինձ ամենավերջին հայհոյանքը տալ, քանզի ես եմ նախահարձակ եղել, ես առաջինը փողոցային բառամթերքը ներմուծեցի նախընտրական պայքարի մեջ:
Մի բան հաստակ է, եւ դրա մասին արդեն բացահայտ խոստովանում է ինքը՝ կապիտուլանտը, որ այս մարդը չի պատրաստվում խաղաղ հեռանալ, նա արյան ծովեր էլ կբացի, միայն թե պահի իր իշխանությունը: Թալինում հստակ ներկայացրեց իր ծրագիրը, այն է՝ քաղաքացիական պատերազմ. «Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»:

Անի Սահակյան

դիտվել է 7442 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am