Փաշինյանը կործանում է. ԱԳ նախարարն ու տեղակալները պետք է խոսեն

Երեկ հաստատվեց տեղեկությունը, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո նաև փոխարտգործնախարարներն են հրաժարականի դիմումներ ներկայացրել:

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր երեք տեղակալները` Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Արմեն Ղևոնդյանը ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Մայիսի 27-ին արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արա Այվազյանը, 4 օր անց Արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել իր պատճառների մասին, մասնավորապես ասել, թե իր որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Նույն այդ օրը հրաժարական էր ներկայացրել նաև նրա տեղակալներից Գագիկ Ղալաչյանը: Նրա հրաժարականի մասին արդեն հայտնի դարձավ 4 օր անց` մայիսի 31-ին:

Այսինքն, ստացվում է, մեր երկիրը չունի ԱԳ նախարարի և 4 փոխարտգործնախարարի պաշտոնակատարներ: Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է:

Ու ի՞նչ եք կարծում, այս օրերին քարոզարշավ իրականացնող Փաշինյանը հա՞րկ է համարում անդրադառնալ այդ հարցին, թե ինչո՞ւ իր կառավարության ներկայացուցիչը նման տեքստով հայտարարություն արեց և հրաժարական ներկայացրեց, ակնարկելով, որ հեռանում է, որովհետև «մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ» քայլերի չի գնացել, ապա ԱԳՆ փոխնախարարները հեռացան։

Եթե սա լիներ մի ժամանակ, երբ մեր ընդդիմության շարքերում կլիներ Փաշինյանը, ապա կարելի է պատկերացնել, թե նա ԱԺ ամբիոնից ինչ բոցաշունչ ելույթներ կունենար նույն հարցով:

Ինչո՞ւ Փաշինյանը հարկ չի համարում խոսել այդ մասին, բացատրություն տալ, դա կառավարության կարևոր ճյուղ է, այն էլ երկրի համար այս կարևոր փուլում:

Արա Այվազյանը Փաշինյանի նշանակած արտգործնախարարն է, վստահաբար գիտի բաներ, որոնք մեր հասարակությանը հասու չեն, հետևաբար, եթե Փաշինյանը ջայլամի քաղաքականություն է վարում, ուրեմն, Արա Այվազյանը և փոխարտգործնախարարները պետք է խոսեն, ներկայացնեն հասարակությանն իրենց հեռանալու պատճառները:

ԱԳՆ-ից հեռանալ ու դրա պատճառների մասին չխոսել, այսպես ասած՝ «ծածկադմբոց անելը»՝ կլինի նոր հանցագործություն, եթե մեր հասարակությունը չիմանա, թե այս իշխանությունը ինչ քայլերի է դիմում՝ երկրի ինքնիշխանության կործանման ու ազգային շահը ոտնահարելու տեսանկյունից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4926 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am