Ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ կապիտուլյացիայի խորհրդանիշ

Փաստը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։

Ընդ որում, ամենակարևոր արձանագրումներից մեկը, ինչն առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցային օրակարգում, այն է, որ իրենց համար անընդունելի է հակամարտության ուժային լուծումը։ Եվ այս դրույթն ամփոփված էր հակամարտության կարգավորման ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու վերաբերյալ սկզբունքի շրջանակներում։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ Արցախի նկատմամբ ուժի կիրառման դիմել ու դրա արդյունքում հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրել։ Խոսելով այս մասին՝ մուտք ենք գործում մի դաշտ, որտեղ արտացոլվում են հայկական կողմի սխալներն ու բացթողումները նախևառաջ դիվանագիտական հարթության մեջ, իսկ ապագայի հետ կապված մեր ռազմավարությունը կազմելու գործում բազմակողմանի ու խորը վերլուծության կարիք կա։

Առաջին հերթին՝ նկատի ունենանք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու պատրաստակամության մասին։ Դրանով նա փաստորեն հրաժարվեց դիվանագիտության դաշտում հայկական կողմի ունեցած որոշակի ձեռքբերումներից։ Խոսքը մասնավորապես Ապրիլյանից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Եվ պատահական չէր, որ նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը տեղ էր գտել միջնորդների հայտարարություններում, որպեսզի բացառվի հնարավոր էսկալացիան, ու հակամարտությունը կարգավորվեր միայն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Բայց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո հետաքննության մեխանիզմների կարևորության հարցը դուրս մղվեց օրակարգից ու, հետևաբար, նաև միջնորդների բառապաշարից։ Իսկ երբ արդեն հետագայում այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդդիմադիրների բուռն քննադատություններից հետո որոշեց հիշել այդ պայմանավորվածությունների մասին, արդեն բանակցությունների գնացքը գնացել էր։ Այդպիսով, Ադրբեջանը հիմքեր էր նախապատրաստում անարգել ագրեսիայի դիմելու համար։ Միևնույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, անտեսեց Ադրբեջանի կողմից եկող ռազմական սպառնալիքը։ Մինչ Ադրբեջանը իր բոլոր հնարավորություններով պատերազմի էր պատրաստվում, Հայաստանի ղեկավարությունը մեր հասարակությանը նախապատրաստում էր խաղաղության և կեղծ խաղաղասիրության քարոզ էր նախաձեռնում՝ բթացնելով արտաքին վտանգի նկատմամբ զգոնությունը։

Այնինչ, պետք էր ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն աշխատանքներ տանել հանրության շրջանում, այլև դաշնակիցների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկել։ Բայց հեռանկարային առումով մեկը մյուսի հետևից ոչ կշռադատված (չհասկանալով, թե դիտավորյալ, այլ քննարկման հարց է) քայլերի արդյունքում Փաշինյանը խաթարեց Հայաստանի հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրի՝ Ռուսաստանի հետ ու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ գործ հարուցելով, հեղինակազրկեց անվտանգային այդ կառույցը։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն իր հախուռն գործելակերպով առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության աչքում լեգիտիմացնի իր ռազմական ագրեսիան։ Արդյոք պատահակա՞ն էր, որ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդ երկրները նրա գործողությունները դատապարտող որևէ հայտարարությամբ կամ կոչով հանդես չեկան, միանշանակ՝ ոչ:

Ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ առնվազն դեմ չէ ուժի կիրառմանը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բանակցությունները հասցրել էր մի կետի, որից հետո պատերազմը համարվում էր անխուսափելի։ Եվ նույնիսկ անձամբ Փաշինյանն է անցյալ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում խոստովանել պատերազմի անխուսափելիության մասին։ Դրանով Փաշինյանը փաստացի ընդունում էր, որ նախքան ռազմական դաշտում պարտվելն ինքը խոշոր պարտություն է կրել դիվանագիտության դաշտում՝ թույլ տալով հակառակորդին անարգել դիմել զենքի ուժին։ Դա էլ քիչ չէ, հիմա Փաշինյանը իներցիայով հակառակորդին զիջումներ է կատարում մեկը մյուսի հետևից։ Ի դեպ, այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները Փաշինյանի իշխանության գալուց առաջ հայտարարում էին, որ արտաքին ուժերն իրենց թույլ չեն տալիս պատերազմ սանձազերծել և փակ դռների հետևում ճնշում են գործադրում իրենց վրա, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Իսկ հիմա պարզապես սարսափում են այն մտքից, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կորցնելու է իշխանությունը: Այստեղ հարկ է հիշել 2018 թ. մայիսի 28-ին Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթի այն հատվածը, թե մենք հաղթել ենք ու հաղթելու ենք այն դեպքերում, երբ ՈՐՈՇԵՆՔ հաղթել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանը բավական ջանք չի գործադրել հակառակորդին հաղթելու ուղղությամբ, կամ, իր իսկ խոսքերով ասած, հաղթելու որոշում չենք ունեցել։ Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իշխանափոխությունից հետոն... Իսկ հիմա Փաշինյանը ասոցացվում է պարտության հետ, նա այդ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն է, նա կապիտուլ յացիայի սիմվոլն է, և երկրի ապագան կապել նրա հետ նշանակում է նոր կապիտուլ յացիայի ենթարկել երկիրը։ Մնում է սպասել ևս 12 օր՝ հասկանալու, թե մեր երկրի ապագայի հանդեպ անտարբեր, սառը դատելու և ընդհանրապես դատելու ունակությունից զուրկ քանի քաղաքացի կգտնվի, որ Փաշինյանին ձայն տա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1049 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am