Ինչ-որ խմբեր թիրախավորել են Yerkir.am-ի լրագրողին, խստորեն դատապարտում են լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու բոլոր փորձերը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը՝ հունիսի 7-ին, արձանագարվել է քաղաքացիական ինչ-որ խմբերի կողմից իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներին թիրախավորելու հերթական դեպքը․ այս անգամ թիրախում եղել է «Երկիր Մեդիայի» լրագրողը։

Մինչ այդ էլ Արարատի մարզում թիրախավորվել էին Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը:


Վերջին շաբաթներին նման դեպքերի հաճախակիությունը առաջացնում է ողջամիտ կասկած առ այն, որ դրանք ոչ թե քաղաքացիների ինքնաբուխ քայլեր են, այլ պլանավորված և ուղղորդված գործողություններ։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքերի մեծագույն մասը տեղի է ունենում ոչ իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, կրկին ողջամիտ կասկած է ծագում, որ դրանց հրահրողը իշխանությունը կամ նրա հետ փոխկապակցված շրջանակներն են, որոնք գուցե այդպիսով ցանկանում են ծառայություն մատուցել քաղաքական իշխանությանը։

Լրագրողների դեմ տեղի ունեցող ոտնձգությունների ծավալի ու խորության մասին է վկայում նաև այն իրողությունը, որ այս խնդրին անդրադարձել և քաղաքական ուժերին քարոզարշավի ընթացքում լրագրողներին թիրախավորումից զերծ պահելու կոչերով հանդես են եկել ինչպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ ՀՀ Ոստիկանությունը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչնդոտելու վերջին դեպքը և արդեն լայն տարածում ստացած այս երևույթը՝ միանալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Ոստիկանության հորդորներին։ Բոլոր քաղաքական ուժերը, բայց առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը պարտավոր է զերծ պահել իրենց նախընտրական հանդիպումները լուսաբանող լրագրողներին իրենց համակիրների թիրախավորումից ու հարձակումից։

Հատկապես այս օրերին, երբ հասարակությունը գտնվում է անթույլատրելիորեն բևեռացված պայմաններում, երբ բաժանարար գծերը հանրության տարբեր շերտերի միջև սուր են առավել, քան երբևէ, լրագրողների աշխատանքը ստանում է բազմապատիկ մեծ կարևորություն ու նշանակություն։

Հայաստանի Ժուռնալիստների միությունն ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հորդորում է պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել իրենց միջոցառումները լուսաբանող լրագրողների անվտանգության հարցի նկատմամբ, իսկ լրագրողներին կոչ է անում հավատարիմ մնալ բացառապես իրենց մասնագիտական պարտքին, անաչառության, հավասարության ու բազմակողմանիության սկզբունքներին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 1531 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am