Թուրք-ադրբեջանական դաշինքի հաղթանակը. ԱՄՆ-ը ուշացած հայ-ադրբեջանական «լուծում» կբերի

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի, Երևան և Բաքու` երկկողմ և տարածաշրջանային գերակայությունները խթանելու և տարածաշրջանում ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելու համար:

Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում և Ադրբեջանում Ռիկերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության և գործարար դաշտի առաջնորդների հետ` քննարկելու երկկողմ գերակայությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Իսկ Վրաստանում էլ նախատեսված է փոխպետքարտուղարի պաշտոնակատարի հանդիպումները կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ` քննարկելու ապրիլի 19-ի` կուսակցությունների միջև համաձայնագրի լիակատար կատարման ընթացքը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա շարունակվող ագրեսիան և բռնազավթումը:

Շատերն էին կանխատեսել, որ Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ արդեն ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում կամաց-կամաց կերևա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, կսկսի ավելի ակտիվանալ:

Օբամայի, Թրամփի ղեկավարման տարիներին, մի տեսակ ընդունված էր համարել, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում Ռուսաստանին է թողել իր ազդեցությունը պահպանելու գործը, և Վաշինգտոնին առանձնապես հետաքրքիր չէ Հարավային Կովկասը: Քիչ թե շատ՝ Վրաստանն է, որի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումն առանձնապես այդպես էլ չի ընդունվում ՆԱՏՕ-ականների կողմից:

Ինչևէ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տարածաշրջան այցը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ակտիվացնում է իր քաղաքականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, և Հարավային Կովկասի նկատմամբ ոչ միայն ուշադրություն է մեծանալու, այլև կոնկրետ հստակ քաղաքական նոր դրսևորումներ:

Իհարկե, Եվրոպայի և Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այցը տարածաշրջան առավելապես ճանաչողական կլինի։ Բայդենի վարչակազմը համարվում է նոր, նրա ադմինիստրացիան պետք է ցույց տա, թե որոնք են ամերիկյան վարչակազմի քաղաքական սկզբունքները, թե որքան է նախաձեռնողական լինելու Վաշինգտոնը մեր տարածաշրջանում և ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Առաջիկայում Բայդեն-Պուտին հանդիպումն է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային կայունության առումով: Կախված այն բանից, թե ինչ որոշման կհանգեն Բայդենն ու Պուտինը, պարզ կդառնա, թե ինչ քաղաքականություն կլինի Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: ԱՄՆ-ից ժամանող պաշտոնյան, այսպես ասած՝ իր «լուծումն» է բերելու, թե ինչպես են պատկերացնում այս տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Նկատենք, որ հունիսին նախատեսված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպման մասին: Դա կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումն ամերիկյան նախագահական ընտրություններից հետո:

Խաղաղությունը բոլոր գերտերություններին է անհրաժեշտ: Հենց դրա պատճառով էլ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում էր, որպեսզի մինչև Բայդենի՝ նախագահի պաշտոն ստանձնելը ուժով լուծի Արցախի խնդիրը: Այդպես էլ վարվեցին, իսկ Փաշինյանի «թավշյա» իշխանությունը աշխարհաքաղաքական առումով համընկավ Էրդողանի ու Ալիևի ծրագրերի ու նպատակների բավարարման փուլի հետ:

Ի դեպ, փաստորեն, Երևան այցելելիս ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող բանակցել մեր երկրի ԱԳ նախարարի հետ, քանի որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել։ Գումարած դրան՝ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար ԱՄՆ-ի գծով նույնպես հրաժարական է տվել։ Սա իսկապես լուրջ խնդիր է: Պաշտոնական Երևանն ըստ արժանվույն չի ընդունելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:

Ստացվում է, միայն Փաշինյանն է բանակցելու, պայմանավորվածություններ ձեռքբերելու ամերիկացի պաշտոնյանի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5372 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am