Ի հակակշիռ՝ իմիտացիոն «վերահսկողական» գործիք են ներդնելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ հինգ հանրային գործիչներ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը և փաստաբան Անահիտ Սարգսյանը, ստեղծել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե», որը պատրաստվում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հանրային պատշաճ վերահսկողություն սահմանել՝ ընտրախախտումները և կեղծարարությունները կանխելու նպատակով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած կոմիտեն ստեղծվել է ընդամենը չորս օր առաջ, սակայն արդեն իսկ բազմաթիվ անհատներ, տարբեր մասնագետներ ու գործիչներ արձագանքել են և պատրաստակամություն հայտնել անշահախնդիր և անվարձահատույց աջակցել նախաձեռնությանը։


Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը իշխանությունների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել։

Թերթին տեղեկություններ են հասել, որ ի հակակշիռ «Ընտրությունների վերահսկման կոմետեի», իշխանությունները ձեռնամուխ են եղել սեփական «վերահսկողական» գործիքակազմ ունենալու գործին և դիմել են արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների օգնությանը։

Նրանք պատրաստվում են հնարավորինս շատ մարդկային ռեսուրս գեներացնել այս «կամպանիայի» մեջ, որպեսզի կարողանան իշխանությունների կողմից բոլոր խախտումները լեգիտիմացնել, ընդդիմադիրների նկատմամբ պարբերաբար «շառեր» անել և, որքան հնարավոր է, ստվերել ու սևացնել «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am