Մակրոնի ապտակն Ալիևին. ԵՄ-ին Էրդողանամետ Ալիև պետք չի, պետք է՝ չափերն իմացող Ալիև

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Փարիզում և Բրյուսելում բանակցելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, առաջինը նամակ է հղել, երկրորդը՝ հեռախոսազրույց ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բայց ամենաուշագրավն այն է, որ Մակրոնը 5-6 օր անց է որոշել Ալիևին շնորհավորել Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ:

Միշելը երեկ էր զանգահարել Ալիևին։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերը։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին, երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը։ Շառլ Միշելը կողմերին կոչ է արել լիարժեք թափանցիկության պայմաններում համագործակցել պահվող անձանց խնդիրների հետ կապված, ականազերծման և մարդասիրական այլ հարցերով; Նա կողմերին կառուցողական բանակցությունների կոչ է արել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, սակայն այդ կոչին Երևանը դեռևս չի արձագանքել։

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կկատարի իր բոլոր պարտավորությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Լեռնային Ղարաբաղում մահաբեր ռազմական գործողությունները դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Դա մասնավորապես նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ դելիմիտացիայի իրականացում և ռազմագերների վերադարձ իրենց հարազատներին»,- նշել է Մակրոնը՝ նաև խորհուրդ տալով դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպումը տարածաշրջանի բոլոր ժառանգության պահպանման համար։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Փարիզը պատրաստ է օգնել բարձր մակարդակի երկխոսության հաստատմանը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հնարավոր է հասնել արդար, կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման։

Երեկ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մամլո խոսնակի մակարդակով արդեն իսկ արձագանքել էր Ֆրանսիայի վերաբերմունքին, ըստ էության Ֆրանսիային կողմնակալ և հայամետ պետություն ներկայացնելով:

Բայց պետք է նկատել, որ արևմուտքի կողմից Ադրբեջանին նեղելու հարցում կան հետևողական քայլեր, հնարավոր է, որ դրանց նախաձեռնողն ու հեղինակը շատ դեպքերում հենց Ֆրանսիան է, սակայն ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ին թուրքամետ, էրդողանամետ Ալիև պետք չի, նրանց պետք է հլու-հնազանդ, չափերն իմացող Ալիև:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի ներկայացրած գանգատն ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին Հայաստանի կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ:

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի կողմից տարածած հաղորդագրության, դրանք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանը ներկայացված այս միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ, այլ դիտարկել է որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: «Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել», - նշված է հայտարարությունում:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է նաև, որ Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Մասնավորապես՝ Կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Սա ևս մի դեպք է, որ ապացուցում է ընդդեմ Ադրբեջանի տրամադրությունների առկայությունը Բրյուսելում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8540 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am