Բեքչյանը հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում, ասել է,որ հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ: «Ստամբուլ վերադառնալուն պես ակնկալում եմ, որ Արամ սրբազանն ինձ ներկայացնի գրավոր հրաժարականի դիմումը: Հրաժարականի մասին հայտարարությունը մամուլի միջոցով կտարածենք մեր համայնքի անդամներին»,- հայտնել է Բեքչյանը: « Ստամբուլ վերադառնալուց հետո առաջին գործս լինելու է Հոգևոր խորհուրդ գումարելը:  Խորհրդի նիստից հետո կհանդիպենք Ստամբուլի նահանգապետարանի հետ ու նրանց կհայտնենք մեր որոշումները: Դրանից հետո մեկ այլ ժողով կգումարենք Նախաձեռնող մարմին կազմելու համար»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահը: Պատրիարքական ընտրությունների գործընթացի առնչությամբ խոսել է նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա տեղեկացրել է, որ եթե Բեքչյանի վերառանալու ժամանակ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարականի դիմում չներկայացնի, ապա հոգևոր խորհուրդը նրան այդ պաշտոնից ազատելու մասին որոշում կարող է կայացնել: «Արամ սրբազանի հրաժարականից հետո պաշտոնապես պարիարքի ընտրության գործընթացը կարելի է մեկնարկած համարել: Եթե Բեքչյանի գալուց հետո Աթեշյանը հրաժարական չներկայացնի, ապա Հոգևոր խորհուրդը կարող է նրան հեռացնել այդ պաշտոնից: Քանի որ այդ խորհուրդն է նրան կարգել պատրիարքական փոխանորդ, ապա խորհուրդն էլ իրավունք ունի նրան հեռացնել այդ պաշտոնից: Սակայն չեմ կարծում, որ նման սցենարներ լինեն»,- ասել է Մաշալյանը:    

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am