«Ուստավով չի թույլատրվում» բառերից հետո «ցելով» կրակել են Գագիկ Մկրտչյանի վրա. պատմում է կինը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած և մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել, որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է: Նշենք, որ դատական նիստի օրվա մասին չէին ծանուցվել նաև սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հարազատները: 45-ամյա ոստիկանը ՊՊԾ գնդի գրավման օրը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է օրեր անց՝ օգոստոսի 13-ին: Նրա հարազատները հունիսի 8-ին նշանակված նիստի մասին իմացել են նիստի ավարտից հետո՝ լրատվամիջոցներից: Ավագ ենթասպայի հարազատներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը երգելով է մտել դատական նիստերի դահլիճ: «4 օր է տեղներս չենք գտնում, դատարան են մտնում պարելով՝ կարծես այնպիսի մեծ հերոսություն են արել ազգի համար… չեն էլ ասում երեք անմեղ զոհ են տվել»,- մեր զրույցում հուզված նշեց Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը: Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կմասնակցե՞ն դատական նիստերին, նա դրական պատասխան տվեց. «Անպայման ներկա ենք լինելու ընտանիքի բոլոր անդամներով»,- ավելացրեց նա: Հասմիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ամուսինը վիրահատվելուց հետո մի քանի օր կցկտուր որոշ մանրամասներ է պատմել ՊՊԾ գնդի գրավման, իր վրա կրակելու մասին: Այսպիսով՝ Գագիկ Մկրտչյանը տիկնոջը պատմել է, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը պայթյունի նման ձայն է լսել, տեսախցիկներով տեսել է, որ մի բեռնատար հարվածել է գնդի դարպասներին: Մկրտչյանը մտածել է, որ վթար է եղել, քանի որ գրավումից մի քանի օր առաջ վթար էր եղել՝ մեքենայով հարվածել էին գնդի դարպասներին: Մտածելով, որ վթար է եղել, շտապօգնություն են զանգահարել: Այդ րոպեներին ավագ ենթասպան չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում: «Հետո տեսել է զինված մի քանի հոգու: Այդ ընթացքում նա հասցրել է իր հետ եղած տղաներից մեկին տալ այն սենյակի բանալին, որտեղ պահվում է ամբողջ զինմաթերքն ու ասել է՝ սա վերցրու՝ դու գնա: Էլ չեն պատկերացրել, որ էդ դուռը լոմով կբացեն: Հետո տեսել է, որ զինված գնում են դեպի իր աշխատասենյակ, դուռը փակել է: Հասել են դռան մոտ ու հրահանգել, որ դուռը բացի, չի բացել, հետո լոմով բացել են դուռը, հարցրել են՝ ինչի՞ չէիր բացում, ասել է՝ ուստավով չի թույլատրվում: Գագիկը պատմեց՝ դրանից հետո զենքը պահեցին, «ցելով» խփեցին: ՊՊԾ գնդում պատանդ պահվող ոստիկանները մտածել են, որ Գագիկի թեւն է վնասվել, բայց հետո տղաները տեսել են, որ Գագիկը կողքից հրազենային վնասվածք է ստացել, համոզել են, որպեսզի Գագիկին թողնեն դուրս գա, որ արնաքամ չլինի: Հետո տղաներից մեկին դրել են Գագիկի հետ, ասել են՝ կհասցնես մինչեւ դարպասների մոտ, դու հետ կգաս, սպառնացել են: Ամուսնուս հասցրել է մինչեւ դարպասների մոտ, էդտեղից արդեն Գագիկը տենց ծանր վնասվածքով մոտ 500 մետր քայլել է դեպի ոստիկանական մեքենաները, ինչից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց»,- ամուսնու պատմած մանրամասները փոխանցեց սպանված ոստիկանի կինը: Նա ասաց, որ Մկրտչյանը չի իմացել, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Հարազատները Գագիկ Մկրտչյանի հետ կարողացել են 20 օր շփվել, վերջին 7 օրը նա անգիտակից վիճակում է եղել: «Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում: Մի ֆիդայի, մի ազգի հերոս, որ մտնում է ՀՀ տարածք՝ խլում է ուրիշ սպայի կյանք, կապ չունի՝ գեներալ, թե լեյտենանտ, նրանք մարդասպաններ են, նրանք իրավունք չունեն ազգի հերոս կոչվելու: Եթե ես վաղը երեխու հետ ներկայանամ դատարան ի՞նչ խղճով պետք է նայեն երեխուս աչքերի մեջ: Իսկական հերոսների անվան հետ ինչի՞ եք խաղում: Ու նենց փամփուշտով են կրակել Գագիկի վրա, որ ամբողջ ներսը վառվել էր, չկարողացան ոչ մի բան անել: Անհամբեր սպասում ենք, որ դատավարությունը լինի, իրենք իրենց արժանի պատիժը ստանան»,- վրդովված ասաց Հասմիկ Ոսկանյանը: Գագիկ Մկրտչյանի մոր՝ տիկին Անահիտի պատմելով, որդին արձակուրդի մեջ էր, հուլիսի 16-ը առաջին ու վերջին աշխատանքային օրն է եղել: «Ինքը ադրբեջանցիների հետ ծառայեց, եկավ տուն, ու գա հանկարծ հայի ձեռքով գնա՞, ի՞նչ հայ: Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են: Ինչի՞ դատարան չկանչեցին, գոնե կանչեն՝ գնամ երկու խոսք ասեմ, սիրտս հովանա, չնայած ոնց կարող է մոր սիրտը հովանալ: Աղջիկս առաջին կարգի հաշմանդամություն ունի, իր ձեռքը շատ եմ տանջվում, հաղթահարում էի, բայց սա հաղթահարելու չի, դիմանալու չի: Էնքան լավն էր իմ տղան, էնքան բարի, խելոք»,- պատմեց ավագ ենթասպայի մայրը: Վերջինս ասաց, որ որդին 23 տարի աշխատում էր համակարգում: Գագիկի հոր առողջական վիճակը որդու մահից հետո վատացել է, դժվարությամբ է տեղաշարժվում: Գագիկը մեկ որդի ունի՝ 7-ամյա Մհերը: Նա մեր զրույցում ասաց, որ քոլեջ է հաճախում, ասաց, որ մեծանա՝ ոստիկան է դառնալու: Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը: Առաջադրված մեղադրանքում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա պաշտպան Արմինե Ֆանյանն ավելի վաղ մեր զրույցում հայտարարել է, որ Բիլյանը պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը, ինքը չի եղել։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am