«Միջանցքի մասին խոսք լինել չի կարող». Սերժ Սարգսյան (video)
Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես տեղյակ չեմ այդ միջանցքից։ Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տանք»,- ասել է երրորդ նախագահը։
