Չեմ նախանձելու Լենա Նազարյանին, եթե ներողություն չխնդրեց. Թագուհի Թովմասյանը զգուշացնում է (video)
Ես ելույթ ունեցած ՀՀ շարքային քաղաքացու արժանապատվության մասին, որ նետված էր դիահերձարանի հատակին. Դա բոլորիս արժանապատվությունն էր պարկերի մեջ դրված: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վարքին, որը Թովմասյանի ելույթից հետո քթի տակ ասաց «իդիոտկա»,, պատգամավորն ասաց. «Դա իշխանության լկտիության հերթական դրսեւորումն է, նա պետք է ներողություն խնդրի: Եթե ներողություն չխնդրի, չեմ նախանձելու Լենա Նազարյանին, եւ դուք բոլորդ կտեսնեք: Չի կարող խորհրդարանի կյանքում լինել նման վերաբերմունք պառլամենտականների միջեւ: Ես նույնիսկ ամենադաժան քննադատության ժամանկ որեւէ մեկին չեմ վիրավորում»:
