Խորամանկ Էրդողանի «մեսիջը»՝ Երևանին. Պուտինի ականջից հեռու

«Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար՝ ներառյալ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նշելով, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն Վրաստանի տարածքային ամբողջականությանը համապատասխան:

Ի պատասխան՝ Ղարիբաշվիլին անձամբ Էրդողանին և Թուրքիային շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները պաշտպանելու համար։ Ղարիբաշվիլին ասել է՝ Թուրքիան Վրաստանի «բարեկամն է ու ռազմավարական գործընկերը»։ Նա հայտնել է, որ խոսել են տարածաշրջանի իրավիճակի մասին, և նշել է, որ Էրդողանին ներկայացրել է Վրաստանի իրավիճակը, պատմել ռուսական օկուպացիայի մասին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով», - ասել է Վրաստանի վարչապետը։

Daily Sabah-ը նշում է, որ վերջին տասնամյակում երկու երկրները կարևոր քայլեր են կատարել երկկողմ կապերն ամրապնդելու համար։ Ադրբեջանի հետ նրանք ստորագրել են Տրապիզոնի 2012 թվականի հռչակագիրը, ինչը հող է նախապատրաստել տարածաշրջանային անվտանգության և կայունության եռակողմ քննարկումների համար։

Թուրքիա-Վրաստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ կա, ազատ առևտրի համաձայնագիր, միացյալ տնտեսական առևտրային հանձնաժողով։ Երկու երկրներն Ադրբեջանի հետ իրականացրել են տարածաշրջանային էներգետիկ ու հաղորդակցության ուղիների խոշոր ծրագրեր՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։

Էրդողանի հրավերով հունիսի 1-ին կատարած պետական այցը Վրաստանի վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այց է Թուրքիա։ Մինչ այդ նա Թուրքիա էր այցելել, երբ զբաղեցնում էր Վրաստանի արտգործնախարարի, այնուհետև՝ պաշտպանության նախարարի պաշտոնները։ Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունում էին արտաքին գործերի, էկոնոմիկայի և կայուն զարգացման, շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության նախարարները, Աջարիայի կառավարության ղեկավարը։ Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։
Այսպես, Անկարան կրկնում է իր դիրքորոշումը, որի մասին խոսել էին նաև՝ ամիսներ առաջ: Թուրքիայում կարևորում են տարածաշրջանային համագործակցության բանալին և պատրաստակամություն են հայտնում աջակցել ցանկացած եռաչափ ձևաչափ, որում կներառվեն Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը:

Էրդողանն իրականում այս քայլն անում է՝ հակակշռելու Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ազդեցության մեծացմանը: Էրդողանը խորամանկորեն նշում է, թե Թուրքիան, պաշտպանում է եռակողմ ցանկացած համագործակցություն, լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով:

Մյուս կողմից՝ Էրդողանի «անկեղծությունը» կարող է դուր գալ նաև ՆԱՏՕ-ին, որոնք հստակ կցանկանային, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ամբողջությամբ վերանար:

Երկու ամիս առաջ պաշտոնական Թբիլիսին այս ուղղությամբ ուշագրավ հայտարարություն արեց: Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին սոցցանցերում արած գրառումներով շնորհավորել էր ՆԱՏՕ-ի ստեղծման 72-ամյակը՝ վերահաստատելով Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի անխախտ ձգտումները։ Նա գրել էր․ «Մենք խորապես համոզված ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդարձակումն անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ եկել է ժամանակը դեպի ՆԱՏՕ Վրաստանի առաջընթացի համար»։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի վարչապետը նշել էր. «Մեր հարաբերություններն ու բարեկամությունն ունեն դարերի պատմություն, և մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղություն, կայունություն, զարգացում։ Դուք հիշատակեցիք նաև մեր այսօրվա օրակարգը, որը կարող է լինել բազմակողմանի։ Մենք պետք է քննարկենք՝ ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ էլ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով»։

Փաշինյանը հայտնել էր, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար:

Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել էր տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Երևանն ու Թբիլիսին հետաքրքրվածություն էին հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել, հեռանկարային էին համարել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը:

Ինչպես տեսնում ենք՝ Վրաստանի վարչապետի Երևանյան այցի ընթացքում Թուրքիայի գովազդած քառակողմ ձևաչափի մասին ոչինչ չէր հիշատակվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3934 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am