Սերգեյ Մինասյան. Իրանում տեղի ունեցածը ՀՀ-ի համար չի ավելացնում ահաբեկչական վտանգը
«Չեմ կարծում, որ Իրանում տեղի ունեցածը ՀՀ-ի համար ավելացնում է ահաբեկչական վտանգը», - «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ հարևան երկրներից, օրինակ, Թուրքիայում ծայրահեղ իսլամական կառույցներ են գործում: «Գործընթացներ են նկատելի նաև Ադրբեջանում: Դա խնդիր է ոչ միայն տարածաշրջանի, այլև՝ այդ երկրների ղեկավարության համար», -նշել է Սերգեյ Մինասյանը:
