Հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության չգոյության շարունակությունը կամ առողջանալու հնարավորությունը

 «168 ժամը» գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առաջիկա ընտրությունները վերածվեն ապաքաղաքական միջոցառման։ Նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ ու ելույթով ապացուցում է, որ հանրությունն ընդամենը մեկ անելիք ունի այդ ընտրություններում՝ բժշկի, սանիտարի ֆունկցիա, որի նպատակը պետք է լինի պետությունը հակաբանականից բանական դաշտ ու հիվանդագինից առողջ հարթություն վերադարձնելը։

Այսինքն՝ հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության հիվանդ չգոյության շարունակությունը կամ պետությանն առողջանալու՝ եթե ոչ երաշխավորված, ապա գոնե որոշակի հույս հաղորդելու հնարավորությունը։ Երկրագնդի վրա դժվարությամբ կգտնվի կամ չի գտնվի երկիր, որի ղեկավարի հայտարարությունները գնահատվում են ոչ թե համարժեքության, այլ անհամարժեքության, ոչ թե բանականության, այլ հակաբանականության, ոչ թե հայրենասիրության, այլ դավաճանության կանխավարկածներով։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում այդ առումով՝ ստեղծելով տպավորություն, որ մրցության մեջ է անձամբ իր հետ, և ամեն մի հաջորդ հայտարարությամբ ապացուցում է, որ կարող է նախորդից ավելի անհեթեթ լինել։ Նա հասարակությանը ցանկանում է տեղափոխել այդ անհեթեթության հարթություն, որում ինքն իրավամբ մրցակիցներ չունի։

Իսկ նրա հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններում պետք է ստանա 60 տոկոս քվե, նշանակում է, որ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը բաղկացած է առնվազն 60 տոկոս խելացնորներից ու սակավամիտներից, որոնք ընտրելու են ոչ թե երկրի ղեկավարի, այլ իրականի փոխարեն՝ աներևույթ թշնամիների դեմ պայքարող ճղճղան շամանի։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով վիճակ է նետում հայ հասարակությանը, որի համար առաջիկա ընտրությունը լինելու է ոչ միայն երկրի խորհրդարանի ու ղեկավար կազմի որոշման միջոցառում, այլ սեփական հոգեկան առողջության կամ դրա բացակայության հավաստման ակտ։ Նա մասնակցում է ընտրություններին և անում է ամեն ինչ ընտրվելու, կամ որ նույնն է՝ աշխարհին հայ ժողովրդի մտավոր կարողությունների բացակայությունն ի ցույց դնելու համար։

Իր հերթական պոռթկումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե թավիշը պետք է փոխարինվի երկաթով։ Միայն հոգեբանները կարող են եզրակացնել, թե այդ հայտարարությունը որքանով է կապված բանտի ճաղավանդակների պատրաստման նյութի հետ իդենտիֆիկացիայով։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ոչ պոռթկումնալից վիճակում հասկացել է, որ թավշյա վանդակաճաղեր, այո՛, չեն լինում, և եթե դրանք լինում են, ապա լինում են երկաթյա։ Նրա վերջին հայտարարությունների բնույթը ցույց է տալիս, որ ընտրությունների մոտենալու ամեն օրվա հետ նրա համար ավելի շոշափելի է դառնում իշխանության կորստի, իմա՝ զրահապատ ապակիների՝ երկաթյա ձողերով փոխարինվելու հեռանկարը։

Նա այդ հեռանկարին վերաբերվում է այդքան հուզախառն, որովհետև ընտրություններին մասնակիցներից որևէ մեկը նրան երկաթյա ճաղավանդակներից խուսափելու երաշխիք այդպես էլ չտվեց, իսկ ինքը ժամանակին անխելամտորեն չօգտվեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հումանիտար փախուստի հնարավորությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am