Հրաժարական՝ երրորդ փորձից․ ԱԽ նիստից հետո նախարարն իր մամուլի խոսնակին հանձնարարել է հրապարակել իր դիմումը

Հրապարակը գրում է. «Արտգործնախարար Արա Այվազյանը Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ է ունեցել իր պաշտոնավարման սկզբից՝ նոյեմբերի 18-ից։ Լավրովի հետ ասուլիսում Թուրքիայի մասին նրա խոսքից հետո վարչապետից կոշտ դիտողություն է ստացել, թե արտաքին քաղաքականությունը որոշում եմ ես, հակաթուրքական հայտարարությունները չկրկնվեն։ Մայիսի 27-ի հրաժարականից առաջ նա ևս 2 անգամ փորձել է հեռանալ։ Հիմնականում պատճառը վարչապետի չմտածված հայտարարություններն են եղել՝ արտաքին քաղաքականության հետ կապված, առանց ԱԳՆ-ի և նախարարի հետ համաձայնեցնելու։

Տարաձայնություններ են ունեցել, երբ վարչապետը որոշել է իր անգլերենի ուսուցչուհուն՝ Լիլիթ Մակունցին, ուղարկել ԱՄՆ դեսպան։ Ապա ինչ-որ բանից վրդովված՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է աշխատանքից ազատել ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վահագն Մելիքյանին։ Ամեն անգամ, երբ Այվազյանը դիմում է ներկայացրել, նրան ամեն գնով համոզել են հետ վերցնել դիմումը։ Մի անգամ նույնիսկ Տիգրան Ավինյանն ԱԳՆ է այցելել՝ խնդրել-համոզել, որ այսուհետ ամեն ինչ Ձեզ հետ կհամաձայնեցվի։

Այվազյանը Դուշանբեից Երևան է ժամանել հստակ որոշմամբ՝ հրաժարական տալու, բայց նորից համոզել են, որ դա դավաճանություն կլինի երկրի շահերին։ Վերջին կաթիլը լրացրել է հայելային նահանջի և դիտորդներ տեղակայելու մասին հայտարարությունը։ Այդ հայտարարությունից առաջ Փաշինյանը տեղեկացրել է Այվազյանին, նա ԱԽ նիստից առաջ մտել է մոտը և հորդորել նման հայտարարություն չանել՝ դա չի քննարկվել ԱԳ խողովակներով, շահեկան չէ մեզ համար, մենք նման օրակարգ չենք կարող առաջ քաշել։ Փաշինյանն ասել է՝ ես արդեն որոշել եմ։ ԱԽ նիստից հետո նախարարն իր մամուլի խոսնակին հանձնարարել է Ֆեյսբուքում հրապարակել իր հրաժարականի դիմումը, որ վերջակետ դնի իր վեցամսյա տառապանքներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am