Ալիևը մերժեց Շուշիում «Գորշ գայլերի»՝ դպրոց հիմնելու ծրագիրը. Ուշագրավ զարգացումներ

Շուշիում թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության հովանու ներքո դպրոցի ստեղծման նախագիծը չեղարկվել է պաշտոնական Բաքվի կողմից, անցյալ շաբաթ Թվիթերում արված գրառմամբ հայտնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։

«Հունվարի 16-ին սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությամբ տեղեկացրել էինք Ադրբեջանի ինտելեկտուալ և մշակութային կյանքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Շուշի քաղաքում դպրոց կառուցելու մեր հանձնառության մասին։ Այդ նախաձեռնության հեղինակը «Իդեալիստ սրտեր» կազմակերպության կրթական և մշակութային հիմնադրամն էր», - նշել է Բահչելին՝ իր ղեկավարած կուսակցության արմատական թևը համարվող «Գորշ գայլեր» կազմակերպությունը հիշատակելով պաշտոնական անվանմամբ։

Բահչելիի խոսքով՝ «Ազգայնական շարժումը» հրապարակել էր ապագա դպրոցի նախագիծը և նույնիսկ ընտրել դրա անվանումը։ «Այն պետք է կրեր Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի պետական օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջիբեյլիի անունը», - թվիթերյան գրառման մեջ նշում էր Դևլեթ Բահչելին՝ հավելելով․ - «Ադրբեջանի կառավարությունը, սակայն, այս նախագծի իրականացումը նպատակահարմար չի համարել և մեկ այլ դպրոցի ստեղծման ծրագիր է շրջանառության մեջ դրել։ Դա նրանց բնական իրավունքն է, և մեզ այլ բան չի մնում, քան հարգել [ադրբեջանական կառավարության] այդ որոշումը»։

Բահչելիի խոսքով՝ «վերը շարադրված զարգացումների պատճառով «Ազգայնական շարժումը» հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու մտադրությունից։ Այն հանգանակությունները, որ դպրոցի կառուցմանն օժանդակելու նպատակով կատարվել են մեր եղբայրների կողմից, կվերադարձվեն առանց որևէ հապաղման և ողջ ծավալով»։
Պաշտոնական Բաքուն Բահչելիի այս հայտարարությանն արձագանքեց հաշված ժամերի ընթացքում։ Ըստ «Ազատության»՝ կիրակի օրն արդեն Շուշիում դպրոցի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ Բաքուն չի հրաժարվում դպրոցի կառուցման գաղափարից և դրա հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կայանալու է Էրդողանի՝ Շուշի կատարելիք առաջիկա այցի ընթացքում։ Հաջիևի խոսքից դատելով, սակայն, խոսքը ոչ թե հանրակրթական դպրոցի կառուցման մասին է, ինչը նախատեսում էին թուրք ազգայնականները, այլ՝ երաժշտական կրթօջախի։ «Չի բացառվում, որ այս թյուրըմբռնման պատճառը գործի էությանը վերաբերող ամբողջական զեկույցի բացակայությունն էր», - Azertag պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հաջիևը։

Շուշիում դպրոցի հիմնադրման շուրջ ծագած թուրք-ադրբեջանական հակասությունների ֆոնին պաշտոնական Բաքուն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ հայտնված այլ շրջանները ևս, մասնավորաբար՝ Հադրութը։

«Ադրբեջանը պատրաստ է քննարկել հայ բնակչության՝ Հադրութ վերադարձի հարցը», - ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում այսօր ասել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռովշան Ռզաևը։ «Մեր երկիրն ամենաբարձր մակարդակում բազմիցս հաստատել է Ադրբեջանի տարածքում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության ինտեգրման պատրաստակամությունը։Սակայն, [Ադրբեջանի] տարածքում բնակվելու իրավունքը չպետք է նենգափոխվի՝ վերածվելով տարածքների օտարման իրավունքի։ Մեր պատասխանը հետևյալն է՝ այո՛, հայերը կարող են ապրել Ադրբեջանում որպես մեր երկրի քաղաքացիներ, այնպես, ինչպես ապրում էին մինչև հակամարտության մեկնարկը», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ռուսաստանյան պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի փախստականների հարցերով կոմիտեի ղեկավարը նաև նշել է, որ, ըստ պաշտոնական հաշվարկների, 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ կվերադառնա շուրջ կես միլիոն ադրբեջանցի։

Ինքնին ուշագրավ փաստ է Ալիևի կողմից՝ Էրդողանի թիվ մեկ զինակցի ծրագիրը չեղարկելը: Դրա պատճառները կարող են մի քանիսը լինել...

Առաջինը՝ հենց Ալիևը չի ցանկանում թուրքական ազդեցության մեծացում Ադրբեջանում: Ով ով, բայց նա, թերևս, ամենից լավ է գիտակցում, թե դա ինչ հետևանքներ կունենա նախևառաջ իր իշխանության համար:

Հաջորդ հնարավոր պատճառը կարող է լինել ռուսական միջամտությունը: Ռուս-ադրբեջանական բանակցություններում հնարավոր է, որ Շուշիում «Գորշ գայլերի» հովանավորությամբ դպրոցի կառուցումը դիտարկվել է որպես անթույլատրելի քայլ:
Եվ չի կարելի բացառել Եվրախորհրդարանի կողմից վերջերս Թուրքիայի վերաբերյալ զեկույցում «Գորշ գայլերի» կազմակերպության քննադատության, դրանց գործունեությանը ԵՄ երկրներում ուշադրություն դարձնելու կոչերը, ԵՄ-ում մեծացած անհանգստությունը: Հնարավոր է Ալիևը որոշել է Արևմուտքին այդքան էլ չզայրացնել այս հարցում:

Ինչևէ օրերս հաստատվեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 15-ին կժամանի Բաքու, հաջորդ օրն էլ՝ Շուշի, որտեղ նրա մասնակցությամբ տեղի կունենա Թուրքիայի կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող դպրոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, այս մասին Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիա Սելջուկի հետ հանդիպմանը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թե կոնկրետ՝ ի՞նչ դպրոցի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Ըստ ամենայնի, խոսքը Հաջիևի նշած՝ ոչ թե հանրակրթական դպրոցի կառուցման մասին է, ինչը նախատեսում էին թուրք ազգայնականները, այլ՝ ինչ-որ երաժշտական կրթօջախի։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2555 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am