Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն

Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում քրեական հանցակազմ կա: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի եթերում Մարուքյանը միաժամանակ խուսափել է քաղբանտարկյալներ կոչել անցած տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին: Մարուքյանի կարծիքը եզակի չէ, այդպես են մտածում բոլոր Հանրապետականները, եւ անշուշտ, դաշնակցականները, կամ մեծ հաշվով բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ «օրինապահ» քաղաքացիներ։ Իհարկե, քաղաքակիրթ աշխարհում, երբ կուսակցական մի խմբակ բռնի չի տիրանում քաղաքացու քվեին ու մենաշնորհում երկրի ղեկավարումը, «ծռությունը» ոչ միայն հակաօրինական քայլ կհռչակվեր, ահաբեկչություն՝ ուղղված պետականության դեմ, հետեւաբար աշխարհում չկա ահաբեկչի կամ հանցագործի հերոսացման օրինակ, սակայն խոսքը բացառապես քաղաքակիրթ երկրների մասին է, այլ ոչ թե Հայաստանի, որտեղ քաղաքական, մեծ հաշվով նաեւ հասարակական բոլոր գործընթացները կատարվում են մեկ ռեժիսորի գծած խաղով։ «Քաղաքական բանտարկյալներ են կամ քաղաքական բանտարկյալներ չեն՝ ասելով չի: Այնտեղ խնդիրներ կան, մարդիկ կան, ովքեր այդ ցույցերին մասնակցել են, ովքեր այնտեղ են եղել ու հիմա ազատազրկված են, որոնց գործերով ես լուրջ խնդիրներ տեսնում եմ, օրինակ՝ Արայիկ Խանդոյանի եղբոր գործով ես անգամ հարցումներ եմ իրականացրել», - մեկնաբանել է պատգամավորը․«Բայց այնտեղ նաև կա լուրջ խնդիր, որ մենք ունենք սպանված մարդիկ, մենք ունենք ապօրինի զենքի շրջանառություն: Եթե ես, օրինակ, զենքը ուսիս գցեմ ու փողոցով գամ «Ազատություն» ռադիոկայան՝ հարցազրույց տալու, և ինձ կալանավորեն, մենք կարո՞ղ ենք պնդել, որ Էդմոն Մարուքյանը քաղաքական բանտարկյալ է: Թող դատավարությունը գնա՝ կտեսնենք, որովհետև ես հիմա չգիտեմ: Կա պնդում, որ անգամ այդ ոստիկանները, որոնք սպանվել են, ընդհանրապես որևէ կապ չկա «Սասնա ծռերի» հետ: Այսինքն, ես այս պահին չեմ շտապի որևէ գնահատական տալ»։ Ճշտող հարցին՝ սպանության դրվագներո՞վ է պայմանավորված իր դիրքորոշման թեականությունը, որ չի կարող վերջնական պնդել, որ նրանք քաղաքական հայացքների համար են ազատազրկված, պատգամավորը պատասխանել է․ - «Ոչ միայն․․․ նաև՝ գունդ գրավել․․․ գործողություններ կան, որ ընդհանրապես իմ քաղաքական մտածողության մեջ չեն տեղավորվում: Հիմա ես զենք ճարեմ ու գնամ «Հ1»-ը գրավեմ ու ասեմ՝ լավ չեք եթեր տալիս, ուզենամ մտնել եթեր, հետո ինձ բռնեն, կալանավորեն, ասեմ՝ ես ուզում էի ազատ խոսքը իրացնել»: Հետաքրքիր է Էդմոն Մարուքյանի, եթե քաղաքական մտածողության մեջ չի տեղավորվում նման գործողությունները, այդ դեպքում ինչպե՞ս դաշնակցեց Նիկոլ Փաշինյանի հետ, ով ըստ ամենայնի անուղղակի աջակցություն էր հայտնում «ծռերին» եւ առաջին քաղաքական գործիչն էր, որ հայտնվեց ծռերի գործողություններին աջակցություն հայտնող, փողոց դուրս եկած քաղաքացիների մեջ։Գունդը գրավելու առաջին օրերին Սեֆիլյանը հանձին Փաշինյանի տեսնում էր մեկին, ով կարող էր ապահովել մարդկանց աջակցությունը, անշուշտ, մի քանի օր անց Նիկոլն արդեն Ժիրայրի մրցակիցն էր, եւ ակնհայտ վարկանիշ էր հավաքում ուրիշների գործողությունների հաշվին, հենց այդ պահից էլ պահանջ առաջացավ նրան հնարավորինս շուտ չեզոքացնել: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ գնաց ու վերադարձավ հրապարակ, սիրտը չէր կտրվում ժողովրդական լայն զանգվածներ առաջնորդելուց։ Ուստի կնշանակի, որ կամ Էդմոն Մարուքյանն է դաշնակցի հարցում սխալ ընտրություն կատարել, կամ Նիկոլ Փաշինյանն է վերանայել իր քաղաքական ճաշակը եւ Փաշինյանի քաղաքական մտածողությանն այժմ խորթ են «գունդ գրավելու» գործողությունները։ Ելք-ը սիրում է կրկնել, որ Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում իրենք նոր որակի ընդդիմություն են, նոր ընդդիմություն, նոր մտածողություն։ Արդարացիորեն պետք է ասել, որ Ելք-ում որեւէ պատճառ չունեն չդատապարտելու քաղաքական գործընթացները զենքի միջոցով լուծման մեթոդը, չէ՞ որ մի քանի ամսվա քաղաքական կապիտալով նրանց հաջողվեց մուտք գործել խորհրդարան, իսկ իրական ու ռադիկալ ընդդիմադիրներ, ինչպիսին ՕՐՕ-ականներն էին հայտնվեցին քաղաքական լուսանցքում։ Իսկ եթե նորընծա ընդդիմությանը խորհրդարան մուտքի արտոնագիր է տրվում, ապա նա էլ պետք է խաղա թուլյատրողների թելադրած օրենքներով, ով «վճարում» է, նա էլ պատվիրում է երաժշտություն։ Քանի որ մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը եւ պետք է հանրությանը տրամադրել ամենավատ հանգուցալուծման։ Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am