ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացվել. Aysor.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր «Գևորգ Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել: ՀՀ քաղաքացու գանգատը ՄԻԵԴ ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Սեփականության իրավունքի վեճ է, և ԱՄՆ քաղաքացի Գևորգ Դնգիկյանը Հայաստանի դատական ատյաններում հաջողության չի հասել դատական ակտի կատարման հարցում ու դիմել է ՄԻԵԴ: 2003-ից մեկնարկած դատական քաշքշուկների ժամանակ Դնգիկյանը փորձել է տիրանալ Երևանի կենտրոնում գտնվող իր պապական տանը: Այսպիսով, ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Բացի այդ, ՄԻԵԴ-ը վճռով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը տուժածին փոխհատուցել 3600 եվրո գումար: