Կտրուկ շրջադարձ, տհաճ անակնկալ. Էրդողանի վիշտը

Մեր տարածաշրջանում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ավելի լայն իմաստով տեղի է ունենում մի իրադարձություն, որը կարող է փոխել տարածաշրջանում խաղացողների թե՛ դերը, թե՛ ազդեցությունը, թե՛ շահերը: Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նրանք ցանկանում են անջատվել Բաղդադից և ստեղծել սեփական, լիարժեք պետություն: Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Նավրամին Թվիթերում չորեքշաբթի օրը գրել է. - «Մեծ նորություն: Քուրդիստանի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 25-ին»: Ավելի վաղ Մասուդ Բարզանին հանդիպել էր քրդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաընկերությունը: Իրաքի Քուրդիստանը ձևավորվել է 1970-ին Իրաքի կառավարության հետ կնքված համաձայնագրով, ինչը վերջ տվեց տարիներ շարունակված զինված պայքարին: Իսկ 2005-ին Իրաքի Քուրդիստանը սահմանադրորեն ամրագրված ինքնավարության կարգավիճակ ստացավ, բայց շարունակում է նախկինի պես համարվել Իրաքի մասը: Որ պետության համար է սա, մեղմ ասած, ոչ բարի լուր... Թուրքիայի: Ռեջեփ Էրդողանը ասել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ: «Դա սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, թե «նման կրիտիկական ժամանակահատվածում նման քայլի ձեռնարկումը ոչ ոքի օգուտ չի բերի»: Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հյուսիսային իրաքի քրդական ինքնավարության կողմից կայացված որոշումը սարսափելի սխալ էր որակել՝ կոչ անելով պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան, որը հարևանների հետ խնդիրների մեջ է թաթախված` այս օրերին ջերմորեն Կատարին սատարելու ժեստեր է անում: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցությունը Կատարին: «Որոշներն անհանգստանում են այն փաստով, որ մենք Կատարի մեր եղբայրների կողքին ենք: Մի նեղացեք, սակայն մենք շարունակելու ենք ցանկացած տեսակի օգնություն տրամադրել Կատարին»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, թե մինչ օրս չի տեսել, որ Կատարն ահաբեկիչներին օգնություն ցուցաբերի: Թուրքիայի նախագահը կոչ է արել դադարեցնել այդ երկրի շրջափակումը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Որոշումը վավերացրել էր նախագահ Էրդողանը: Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015թ.: Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել, երբ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեյն, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am