Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության օգտին:
Քուրդիստանի ստեղծումը կբերի այդ երկու երկրների, ինչպես նաև Թուրքիայի տրոհման: «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մենք կողմ ենք Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, մենք իհարկե կհարգում ենք քրդերին»,- ասել է Չուրկինը: Նա հիշեցրել է, որ քրդերն արդեն Իրաքում «իրենց տարածքն են ձեռք բերել», որտեղ «հավանաբար, նրանց համար ապրելն ավելի հարմարավետ է, քան երկրի այլ հատվածներում»:
«Այսինքն, մենք կողմ ենք, որպեսզի քրդերը բավարարեն իրենց պահանջները, սակայն դա չպետք է բերի երկրների տրոհման, այլապես գործը կարող է հասնել ճգնաժամային իրավիճակների սրման»,- ընդգծել է դիվանագետը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը