Մոսկվայի «նվերները» Բաքվին շարունակվում են

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ: Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը: «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.), «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.), «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.), «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին), 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.), Նշենք նաև, որ նույն զեկույցով ևս մեկ անգամ հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները: Ինչպես հայտնի է, հունիսի 12-ից Նախիջևանում մեկնարկել էր Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը: Զորավարժության վերաբերյալ ռեպորտաժներից մեկի հիման վրա ներկայացնում ենք զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի տեսակները: Վարժանքներին ներգրավված է շուրջ 5000 զինծառայող և 250-ից ավելի զինտեխնիկա: Զորավարժության ներգրավված է եղել հետևյալ ռազմական տեխնիկան` Տ-72/90 տանկեր, ԲՄՊ-2, ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ, ACV թուրքական հետևակի մարտական մեքենա, «Սենդքեթ» զրահամեքենա, «Կոբրա» զրահամեքենաներ, «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Սաքարյա T-122» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, Մ-46 քարշակվող հաուբիցներ, «ՕՍԱ» ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ, ՄՏԼԲ ԶՈւ-23-2 քարշակի վրա դրված զենիթային հրանոթներ, Մի-24/35 հարվածային ուղղաթիռներ, Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ (Սպառազինությունը՝ տարբեր տեսակի հրթիռներ (6 կախոց՝ ընդհանուր 4 տոննա բեռնատարողությամբ): Իսրայելի օգնությամբ արդիականացված տարբերակները կարող են ունենալ նաև հակատանկային կառավարվող հրթիռներ: Բացի այդ, հունիսի 13-ին Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինների «Կովկասյան արծիվ» 2017» համատեղ վարժանքների շրջանակներում Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում անցկացվել են ցուցադրական վարժանքներ: Վարժանքներին ներգրավվել է ավիացիա, իրականացվել են նաև մարտական կրակով վարժանքներ: Ինչպես հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Ցուցադրական վարժանքների ժամանակ իրականացվել են դեսանտային վարժանքներ, ապա կրակային և ավիացիոն աջակցությամբ «ոչնչացվել է» պայմանական հակառակորդը, գերիները ազատ են արձակվել, իսկ վիրավորները՝ տարհանվել: «Կովկասյան արծիվ» տասնօրյա վարժանքները Վրաստանի տարածքում անցկացվում են առաջին անգամ: Զորավարժությունն ավարտվելու է վաղը՝ հունիսի 14-ին: «Կովկասի արծիվ» վարժանքները անցկացվում են 2009-ից, մինչ այս դրանք անցկացվել են Թուրքիայի տարածքում: Վարժանքներին ամենամեծ ներգրավվածությունը ունի թուրքական զինուժը: Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժությանը ներգրավվել է հատուկ նշանակության մեկ դասակ, մեկ պրոֆեսիոնալ դիպուկահար, երկու միավոր բազմանպատակ ուղղաթիռ և մեկ միավոր բեռնափոխադրիչ ինքնաթիռ: Թամար Բագրատունի

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am