Չարենցավանում երկրաշարժ է գրանցվել
Հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:34-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
