Նիկոլ Փաշինյանը կհանձնի Երևանը. սկսվել է այլանդակ խաղը

Չնայած շուրջ կես ամիս է ադրբեջանական զորքը ՀՀ տարածքում է եւ արդեն զոհեր ունենք, բայց վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձը ակտիվ գործողությունների փոխարեն, վտանգավոր խաղի մեջ է մտել ռազմավարական դաշնակցի հետ: Իրենց ընդդիմադիր հռչակած պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հետ պասերով մեկ հեգնում էր Ռուսաստանին, մեկ սպառնում, մեկ դրվատանքի խոսքեր ասում: Մասնավորապես, Մարուքյանի հարցին ի պատասխան՝ ինչ բանակցություններ են ընթանում ադրբեջանցիցներին հայկական տարածքից դուրս բերելու ուղղությամբ Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանի նախագահն ուժի գործադրմամբ փորձում է հասնել միջանցքին, բայց ապարդյուն.

«Այս գնահատականն էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Ընդ որում, ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին։ Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ Հայաստանի հանրապետությանը հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Եվ հետևաբար տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ բոլոր երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար։ Պատկերավոր ասած՝ ոնց որ համատեղ ստեղծում են օդորակիչ և շոգի ժամանակ օգտագործում։ Ոնց որ ասեն՝ ինչո՞ւ պատուհանները չեք բացում, որ սկվազնյակ լինի, այլ օդորակիչն եք միացնում»,- ասաց Փաշինյանն ու խրոխտ հայտարարեց, թե այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը հայկական կողմին չի բավարարում։

«Օրինակ՝ ասվում է, որ այդ հատվածում դեմարկացիա ու դելիմիտացիա արված չէ։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված ու դելիմտացված չեն, ի՞նչ է սա նշանակում։ Եվ մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»: Փակագծերն ավելի բացելով` Փաշինյանը անուղակիորեն ՌԴ-ին մեղադրեց Ադրբեջանին աջակցելու հարցում: «Ես չգիտեմ՝ ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք։ Եվ անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այս-այս միջազգային սուբյեկտների հետ այս ծրագիրը համաձայնեցված է, նաև պետք է մեր ժողովրդին բաց ու հրապարակային ասենք։ Գուցե մեր ժողովրդին պետք է բաց հրապարակային ասենք վերջին 3, 4, 7, 8, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին», -հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ առաջիկայում սպասվում է Պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան։ «Եվ մենք որոշ հարցերի պատասխանը պետք է ստանանք և շարունակենք խորացնել մեր համագործակցությունը ՀԱՊԿ մեր գործընկերների և անվտանգության թիվ մեկ դաշնակից ՌԴ հետ»: Ճշտող հարցին ի պատասխան էլ չբացառեց, որ կդիմի ՄԱԿ-ին: Մարուքյան-Փաշինյան խաղից անմասն չմնաց Տիգրան Ուրիխանյանը՝ մանեւրի դաշտ բացելով Փաշինյանի համար, որպեսզի վերջինս սկսի խաղարկել եւ-եւ-ի քաղաքականություն եւ դրվատի ՌԴ-ին: «Դուք ունե՞ք մտավախություն, ես դա կարդում եմ տողատակերում, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի մեր սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, այնուհետև ՌԴ-ն կամ ՀԱՊԿ զորքերը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորությունները»,- հարցրեց պատգամավորը

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանի Դաշնությունն իրենց պայմանագրային պարտավորությունը չեն կարող չկատարել։ <<Այդպիսի բան ո՞նց է հնարավոր, էդ նշանակում է այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին։ Եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, դա ո՞նց եք հնարավոր համարում»։

Փաշինյանը հավելեց․ «ՌԴ նախագահը նաև հրապարակային հայտարարել է և ինձ հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար։ Եվ, այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է։ Եվ ես անհավանական եմ համարում, անհնարին եմ համարում, որ Ռուսաստանի Դաշնությունը իր պայմանագրային պարտավորությունները չկատարի։ Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն ու մեկնաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ վրա հարձակում է ՌԴ վրա։ Դա գրված է թղթի վրա։ Սա նշանակում է, որ եթե որևէ մեկն անպատիժ կարող է հարձակվել ՀՀ վրա, ուրեմն ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել ՌԴ վրա»։

Այսպիսով՝ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունը, մի քանի տասնյակ ադրբեջանցիներին չեզոքացնելու ջանքեր գործադրելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը զբաղված է գեոքաղաքական կեղտոտ խաղով, ՀԱՊԿ-ը վարկաբեկելու գործով: Նիկոլ Փաշինյանը հավանաբար մոռացել է անցած տարվա հուլիսյան պատերազմը Տավուշի սահմանին, երբ ոչ միայն չդիմեց ՀԱՊԿ-ին, այլ մի դիրքի համար պատերազմը փորձեց ներկայացնել քարոզչական հզոր զենք, յոթ տասնյակ զինվորականների պարգեւատրեց: Հիմա եթե մի քանի տասնյակ ադրբեջանցի ոչ թե ռազմական գործողություն է իրականացնում, այլ ներխուժել են մեր տարածք, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը անելիք ունի՞: Իսկ որտեղ է Հայաստանի հանրապետություն սուվերեն պետությունը, չունի արդյոք պետական կառույցներ, որոնք կարող են ինքնուրույն լուծել զավթիչների հարցերը: Եթե Փաշինյանը չի տիրապետում նման օպերացիաների, կարող է իր կիրթ ընկերոջից խորհուրդ հարցնել, թե ինչպես 44 օրյա պատերազմից հետո Արցախում զինվորական ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին գերեվարեցին, նրանց հռչակեցին իբրեւ ահաբեկիչներ եւ մի քանիսին էլ արդեն ռազմական տրիբունալի են ներկայացրել:
Փաշինյանը մատը մատին չի խփում, ինչու պիտի ՀԱՊԿ-ը աջակցի գոյություն չունեցող պետությանը: Թեման նոր թափով շահարկելու փաշինյանական փորձերը խորամանկ գավառամտության դրսեւորում են, նախընտրական փիառ՝ իբր ինքնուրույն երեւալու, ՌԴ-ին սպառնալու, բայց վերջնարդյունքում նրան քծնելու էժանագին բեմականացում, որը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում Հայտնված Հայաստանի համար:

Անի Սահակյան

դիտվել է 6060 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am