Իրանը զգաց Հայաստանի պետականության կորստի վտանգը

Տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն են՝ Երևանում արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը հայտարարեց իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ավելի քան երկու շաբաթ է՝ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, դիրքեր զբաղեցրել և ցայսօր հրաժարվում է հեռանալ՝ Երևանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փաստացի անգործության պայմաններում։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել Իրանին սահմանակից Սյունիքում միջանցքի բացման անհրաժեշտության մասին։ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով, որևէ միջանցքի շուրջ բանակցություններ չեն ընթացել ու չեն ընթանալու։

«Հայաստանը մի՛շտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք պատմական շատ խորը կապեր ունենք։ Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ լավ ջանքեր են գործադրվել և այս վերջին երկու օրերի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր Հայաստանում, և այդ այցի շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել։ Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և մեր պատկերացմամբ՝ ազգային անվտանգության ապահովումը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում», - նշել է Զարիֆը։
Ուշագրավ է, որ արտգործնախարարությունում հայ-իրանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Զարիֆը առնվազն երեք անգամ խոսեց տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորության մասին։

«Մտահոգ ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներից։ Մի քանի անգամ զգուշացրել ենք, որպեսզի ցուցաբերվի զսպվածություն և հարգվի երկրների ինքնիշխանությունը։ Որպես հարևան երկրի ներկայացուցիչ՝ իմ այս այցի նպատակն է ջանքեր գործադրել, որպեսզի ցանկացած սրացման պարագայում կարողանանք օգտակար լինել, և որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան։ Երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, և այսօր շատ կարևոր հարցերի շուրջ զրույց եմ ունեցել ձեզ հետ։ Հանդիպելու ենք Հայաստանի վարչապետի ու նախագահի հետ։ Հուսով եմ, որ կկարողանանք գտնել տարբերակներ՝ վերջին ժամանակաշրջանում սրված իրավիճակին լուծում տալու համար։ Ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Եվ այսպես, 44-օրյա պատերազմից հետո սա արդեն Իրանի արտգործնախարարի արդեն երկրորդ այցն է Բաքու և Երևան։ Նախորդը այս հունվարին էր, և այս անգամ, նույնպես, Զարիֆը Բաքվից հետո այցելեց Երևան։

Թեհրանի ուղերձը հստակ է՝ ցանկանում են` խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: «Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը», - ասել է Զարիֆը` հավելելով, որ երեկ շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Այսպես, Իրանի ԱԳ նախարարի այցի հիմանական պատճառը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն է, որը Թեհրանին բավական անհանգստացնում է: Թուրքական ազդեցության, արևմտյան ընկերությունների շահագրգռվածությունը Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու ծրագրերով՝ ռեալ վտանգ է Իրանի համար:
Այժմ Թեհրանը պատրաստ է տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում սատար կանգնել: Սակայն պարզ չէ, թե ինչ են ասել Իրանի ԱԳ նախարարին՝ Բաքվում և ինչ է ասել Փաշինյանը Երևանում:

Զավեշտն այն է՝ ինչ էլ ասեն, փաստը մնում է փաստ, 2 շաբաթ Հայաստանի իշխանությունը քայլ չի ձեռնարկում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստով, այլ՝ նախընտրել է դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, որտեղից ասում են՝ դուք Ադրբեջանի հետ միևնույն է պետք է սահմանազատման գործընթաց անեք, մենք ինչով կարող ենք կօգնենք:

Իրանը հայտնվել է, այսպես ասած՝ երկու կրակի արանքում, մի կողմից թուրք-ադրբեջանական դաշինքից հնարավոր «հարվածն» է՝ լի անկանխատեսելի հետևանքներով, մյուս կողմից՝ Փաշինյանի կողմից վարվող անորոշ, անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4029 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am