Վարչապետը հանձնարարականներ է տվել կարկուտի վնասների վերացման վերաբերյալ
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով վնասների վերացման մասին: Կարկտահարության վնասները հաշվելու և հետևանքները փոխհատուցելու համար վարչապետը գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին և Արմավիրի մարզպետին հանձնարարեց երեք օրյա ժամկետում ուսումնասիրել կարկուտի վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ և տեղեկանք:
